Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ պատմության այս օրը (24 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775– Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:

1877– Ռուսաստանը պատերազմ է հայտատարել Թուրքիային: Սկսվել է ռուս թուրքական պատերազմը 11-րդ պատերազմը (1877-1878):

1915-թուրքական իշխանությունները Կոնստանտինապոլիսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների (թվով 2345 անձ) մասսայական ձերբակալությունները, սպանությունները և արտաքսումները։ Սկսվել է Հայոց մեծ եղեռնը:

1923-ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։

1932-ծնվել է խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

1953-ծնվել է ամերիկահայ դերասան և գրող էրիկ Բոգոսյանը։

1959-վախճանվել է նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանը։

1965-Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։

1966-Երևանում հիմնադրվել է Ազգային Միացյալ կուսակցությունը։

1977- ստեղծվել է Հայաստանի հելսինկյան խումբը, որն իր գործունեությունը կառուցել է 1975 թվականի Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած մարդու իրավունքների պաշտպանության վրա։   

1980-ծնվել է շախմատի գրոսմաստեր Կարեն Ասրյանը։ 

1991- Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման հայկական ուժերը գնդակոծել են Շուշին  «Ալազան» տիպի հրթիռներով։

2003-Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։

2007-Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը, որը մինչև այդ կատարել էր նախարարի պարտականությունները:

2010-Կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:

2012-Վրաստանի խորհրդարանում իրավիճակն անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան պահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնելուի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, սկսված ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:

2014-վախճանվել է  կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

2020-55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղի է ունեցել առանց Ծիծեռնակաբերդ համազգային երթի:

2021- առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահը՝ Ջո Բայդենը, իր ելույթում  օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:

2022- Թուրքիայի մեջլիսը չի ընդունել Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 1184– ըստ լեգենդի այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:

1731-վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս , «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։

1783-վախճանվել է ռուս ֆեդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։

1791-ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։

1800-ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը գրքեր գնելու համար նվիրաբերելով 5 000 դոլար հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։

1833-ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։

1846-սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։

1898-Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։

1926-կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։

1938-էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը՝ գլխավոր դերերում Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։

1941-Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։

1952-ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Ժան-Պոլ Գոտյեն։

1967-վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։

1975-ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանն իրականացրել է պայթյուն։

1980-ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձն ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։

1990-գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։

2013-Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2 500-ը ստացել են վնասվածքներ։

2022 —Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով 58,55 % ձայներ վերընտրվել է որպես Ֆրանսիայի նախագահ:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված