Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։
Հարկ է նշել, որ քաղաքացու օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։

Համաձայն գնման պայմանագրի՝ միջոցառման շրջանակում 2025թ. ապրիլի 26-ին ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում (ընդհանուր 91 հարթակ) պետք է ստեղծել հանրային քննարկման հարթակներ և կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացիական վարքագծի, հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում ձեռքբերվող ծառայությունները ներառում են․

Պատկերանիշի մշակում, կրծքանշանի պատրաստում
Տեղեկատվական արշավի անցկացում,
Օրակարգի ձևավորում, ինֆոգրաֆիկայի կազմում
Ծրագրի կազմում, այդ թվում՝ խորագրի բովանդակությունը արտացոլող հարցաշարի կազմում,
Մոդերատորի ծառայություն՝ քննարկման ընթացքի համակարգում և վարում
Տրանսպորտային ծառայություններ,
Հանդիպումների լուսաձայնագրման և տեսաձայնագրման ծառայություն,
Ձայնային տեխնիկայի տեղակայում համապատասխան հարթակներում,
Միջոցառման արդյունքներով հաշվետվության տրամադրում, որը պետք է պարունակի հանրային քննարկման բոլոր հարթակներում իրականացված հանդիպումներից ֆոտո և կարճ վիդեո նյութեր և 1 ամբողջական ամփոփիչ տեսաձայնային նյութ ( առնվազն 7 րոպե տևողությամբ տեսաֆիլմ):

Հանրային քննարկումների կազմակերպման համար անհրաժեշտ է ներգրավել բանախոսների, ովքեր բանախոսության շրջանակում կներկայացնեն քաղաքացու իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով/ձեռքբերումներով կկիսվեն քննարկման մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։

Բանախոսների թեկնածությունները կներկայացվեն Պատվիրատուի կողմից: Մարզային բնակավայրերում իրականացվող հանրային քննարկումների դեպքում (հատկապես՝ մայրաքաղաքից առավել մեծ հեռավորության վրա գտնվող) բանախոսների ընտրության գործընթացում նախապատվություն է տրվելու տվյալ կամ հարևան մարզերից թեկնածություններին, պայմանով, որ հնարավորության դեպքում թեկնածուն չլինի հենց նույն համայնքից։

Որպես մոդերատորներ՝ կարող են դիտարկվել տվյալ մարզի, համայնքի, բնակավայրի տեղացի մոդերատորները, պայմանով, որ վերջիններս ունենան մոդերացման/հանդիպում վարելու փորձառություն։ Որպես մոդերատորներ կարող են դիտարկվել նաև բուհերի բարձր կուրսերի ուսանողները։

Բացի դրանից՝ անհրաժեշտ է հանրային քննարկման բոլոր հարթակներում համակարգել քննարկումները բանախոսների և լսարանի միջև։

Յուրաքանչյուր քննարկման աշխատանքը կազմակերպվում է մոդերատորի կողմից, ով պետք է համակարգի և վարի քննարկումը:

Պայմանագրի համաձայն՝

Միջոցառման կազմակերպման համար նախատեսված դահլիճները և անհրաժեշտ գույքը կտրամադրվի Պատվիրատուի կողմից: Յուրաքանչյուր միջոցառման տևողությունը նախատեսվում է առավելագույնը 1.5 ժամ: Միջոցառումը պետք է անցկացվի 11։00-16։00 ժամային միջակայքում։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը ս.թ. ապրիլի 26-ին նախորդող 1 շաբաթվա ընթացքում և միջոցառման օրը պետք է կազմակերպի «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերով տեղեկատվական արշավ՝ իրազեկելով սպասվելիք հանրային քննարկումների մասին և ապահովի թիրախային գովազդ՝ ըստ բնակավայրերի։ Արշավի ընթացքում պետք է ներկայացվի 2-3 րոպե տևողությամբ տեսահոլովակ։

Տեղեկատվական արշավը պետք է ուղեկցվի հետևյալ ծառայությունների մատուցմամբ՝

* Պատկերանիշի մշակում, այդ թվում՝ անիմացիոն տարբերակով, 2-3 րոպե տևողությամբ 4K ֆորմատով տեսահոլովակի պատրաստում և հանրայնացում սոցիալական մեդիատիրույթում մինչ միջոցառման օրը,

ՀՀ մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված հանրային քննարկումներից լուսանկարների տեղադրում սոցիալական ցանցերում՝ համապատասխան ուղեկցող տեքստով։

Պատկերանիշի էսքիզը պետք է ներառի «Քաղաքացու օր» «Ապրիլի 26, 2025» գրառումները հայերենով, արտահայտի օրվա խորհուրդը, պարունակի երիտասարդությանը բնորոշող դետալներ, լինի ժամանակակից ու նորարարական լուծումներով։ Պատկերանիշը պետք է ներկայացնել նաև անիմացիոն տարբերակով։ 2-3 րոպե տևողությամբ 4K ֆորմատով տեսահոլովակը պետք է պարունակի կադրեր նախորդ տարիների՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներից, ինչպես նաև կադրեր այս տարի Քաղաքացու օրվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում իրականացվող ուսումնական նախագծերի նախապատրաստական աշխատանքների ընթացքից։ Տեսահոլովակի բովանդակությունն անհրաժեշտ է համաձայնեցնել Պատվիրատուի հետ։

Միջոցառման օրը՝ ս.թ ապրիլի 26-ին, Ծառայություն մատուցող կազմակերպությունը հանրային քննարկման բոլոր հարթակները պետք է ապահովի անհրաժեշտ պարագաներով.

– * Կրծքանշան՝ առնվազն 10 000 հատ

Ջուր՝ շշալցված 0,5 լ տարայով՝ առնվազն 4000 հատ

Մեկանգամյա թղթե բաժակներ՝ 250 մլ տարողությամբ առնվազն 9000 հատ

Ձայնային տեխնիկայի տեղակայում և սպասարկում՝ առնվազն 2 բարձրախոս, 2 դինամիկ:

* Կրծքանշանը պետք է լինի 44 մմ տրամագծով, պլաստմասե՝ վրան գունավոր տպագրված օրվա պատկերանիշը։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է մատուցի տրանպորտային ծառայություններ (բանախոսների, մոդերատորների տեղափոխումը դեպի հանրային քննարկման հարթակ և վերադարձ, ինչպես նաև միջոցառման իրականացումն համակարգող մասնագիտական խմբի անդամների ՝7 անձի տեղափոխում Երևանից ՀՀ 2025թ երիտասարդական մայրաքաղաք Ապարան և հակառակ ուղղությամբ)՝ իր հաշվին և իր տրանսպորտային միջոցներով: Տրանսպորտային միջոցը պետք է լինի տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում։

Միջոցառման արդյունքներով հաշվետվությունը պետք է պարունակի Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից պատրաստած առնվազն 7 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որը կպարունակի կադրեր ՀՀ մարզերում և Երևանում տեղի ունեցած հանրային քննարկման բոլոր հարթակներից, բացի տեսաֆիլմից ներկայացնել նաև հանրային քննարկման բոլոր հարթակներում տեղի ունեցած հանդիպումներից ֆոտո և կարճ վիդեո նյութեր էլեկտրոնային տարբերակով։ Հաշվետվության նյութերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային կրիչով։

Արագածոտն

Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ «Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց»
Ապարան համայնք, ք․ Ապարան Ապարանի մշակույթի տուն
Թալին համայնք, ք․Թալին Թալինի մշակույթի տուն, Արտաշատ Ամո Խարազյանի անվան պետրական դրամատիկական թատրոն

Արարատ

Արարատ/ ք․ Արարատ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ
Արարատ/ գ․ Ավշար Ավշարի մշակույթի տուն
Արարատ/ գ․ Արարատ Մշակույթի տան նախասրահ

Մրգավետ Մշակույթի տուն
Աբովյան Մշակույթի տուն
Բերքանուշ Մշակույթի տուն
Փոքր Վեդի բնակավայր Մշակույթի տան դահլիճ
Տափերական բնակավայր Մշակույթի տուն, փոքր դահլիճ
Լուսառատ բնակավայր Մշակույթի տուն
Ոսկետափ բնակավայր Ոսկետափի Մշակույթի տուն
Վեդի քաղաքային բնակավայր «Վեդի համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Վերին Դվին Մշակույթի Տուն

Արմավիր

Արմավիր Արմավիրի համայնքապետարանի մեծ դահլիճ
Վաղարշապատ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճ
Արաքս համայնք, Առատաշեն բնակավայր «Առատաշենի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Մեծամոր/ ք․Մեծամոր ք․ Մեծամորի մշակույթի տան նախասրահ
Փարաքար համայնք, Փարաքար բնակավայր «Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ
Բաղրամյան համայնք Դալարիկի երաժշտական դպրոց
Խոյ համայնք, բ․ Գեղակերտ Աղավնատան Մշակույթի տուն

Գեղարքունիք

Սևան / Սևան Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, Սևանի բիզնես կենտրոնի դահլիճ
Սևան / Լճաշեն Լճաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճ
Վարդենիս/Վարդենիս «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ
Վարդենիս/Ծովակ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Մարտունի/ ք. Մարտունի «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն » ՀՈԱԿ
Մարտունի/ Ծովասար «Ծովասարի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ
Ճամբարակ/Շողակաթ Շողակաթի միջնակարգ դպրոց
Ճամբարակ/Թթուջուր Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոց
Գավառ/Գավառ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն

Լոռի
Վանաձոր «Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան Թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ
Տաշիր Տաշիր համայնքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ
Ստեփանավան Ստեփանավանի «Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ
Սպիտակ համայնք «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Փամբակ/Մարգահովիտ Արվեստի դպրոցի դահլիճ
Ալավերդի համայնք Մանկապատանեկան Ստեղծագործական Կենտրոն
Ալավերդի համայնք, Օձուն բնակավայր Օձունի մշակույթի տուն
Ալավերդի համայնք, Հագվի բնակավայր Հագվու դպրոց

Ալավերդի համայնք Աքորի բնակավայր Աքորու մշակույթի տուն
Ալավերդի համայնք Շնող բնակավայր Շնողի մշակույթի տուն
Գյուլագարակ համայանք, գ․ Գյուլագարակ Գյուլագարակի մշակույթի տուն
Թումանյան համայնք, քաղաք Թումանյան, Թումանյան քաղաքի մշակույթի պալատ
Թումանյան համայնք, բնակավայր Դսեղ, Դսեղի մշակույթի տուն
Լոռի Բերդ համայնք/Յաղդան բնակավայր, Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարի նստավայր

Շիրակ

Գյումրի Գյումրու կամերային դահլիճ
Արթիկ համայնք Արթիկ համայնքի «Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ
Արթիկ համայնք
Անուշավան բնակավայր, ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց» ՀՈԱԿ,
Ախուրյան համայնք, Վահրամաբերդ բնակավայր Վահրամաբերդի մշակույթի տուն
Անի համայնք, Մարալիկ, Մարալիկի արվեստի դպրոցի դահլիճ
Աշոցք համայնք/
Աշոցք բնակավայր «Աշոցքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի փոքր դահլիճ
Ամասիա «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ ՇՄ համայնք Ամասիա

Վայոց ձոր

Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ
Վայք համայնք, Վայք բնակավայր «Վայք համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Ջերմուկ համայնք, Ջերմուկ բնակավայր «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ,
Արենի համայնք, Արենի բնակավայր, Մշակույթի տուն
Եղեգիս համայնք, Շատին բնակավայր Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճ

Կոտայք

Աբովյան համայնք, Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց»
Բյուրեղավան համայնք, «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկ
Նոր Հաճըն համայնք «Նոր Հաճընի համայնքապետարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ
Գառնի համայնք «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ
Ծաղկաձոր համայնք Մեղրաձոր բնակավայր Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն / հանրային գրադարան /
Հրազդան համայնք «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ -ի «Հովհաննես Հաջինյանի անվան արվեստաց սրահ»
Նաիրի համայնք, Եղվարդ «Եղվարդի արվեստի դպրոց»
Նաիրի համայնք, Քասախ «Քասախի արվեստի դպրոց»
Չարենցավան համայնք «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճ Կ. Դեմիրճյանի անվան հրապարակ N 1
Ջրվեժ համայնք Ջրվեժ գյուղի
համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակ)

Սյունիք

Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայր, Խնձորեսկի մշակույթի տուն
Գորիս համայնք ք. Գորիս, Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճ
ք․Սիսիան, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճ
ք․ Մեղրի Մշակույթի կենտրոն
ք. Քաջարան ԶՊՄԿ մշակույթի պալատ
Տաթև համայնք, Տաթև համայնքի երեխաների ներառական զարգացման կենտրոն
Տեղ համայնք, Կոռնիձոր բնակավայր, Կոռնիձորի մշակույթի տուն

Տավուշ

Իջևան, «Իջևանի քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ
Բերդ Մշակույթի տան դահլիճ
Նոյեմբերյան, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոն
Դիլիջան, «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ դահլիճ

Քաղաքացու օրը երևանում կնշվի հետևյալ հասցեներում․

Մալաթիա-Սեբաստիա, «Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Քանաքեռ-Զեյթուն, «Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Էրեբունի, «Թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ
Նոր Նորք, «Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ
Կենտրոն, Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց
Ավան «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ
Նորք-Մարաշ, «Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Արաբկիր, Կոստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ
Դավթաշեն, «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ
Նուբարաշեն, «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ
Շենգավիթ, «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ
Աջափնյակ, «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը
Ամենադիտված