Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը. պատմության այս օրը (23 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գրքի համաշխարհային օր, Անգլերենի համաշխարհային օր, Իսպաներենի համաշխարհային օր, Գերմանիա՝ Գարեջրի օր, Իսպանիա՝ Սան-Խորդի (Սուրբ Գևորգի) օր, Թուրքիա՝ Ազգային անկախության և երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1985- ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումում ընդունվել է «վերակառուցման» հայեցակարգը։

1994-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական  յոթ ինքնաթիռներից կազմված խումբը հզոր հարված է հասցրել ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտին, սակայն նրանցից մեկը խփվել է հայերի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

2001-վախճանվել է խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը։

2005- ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի խոշորագույն քաղաք Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա: 

2006-տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները:          

- Երևանի քաղաքապետարանը ռուսական արտադրության «ՊԱԶ» մակնիշի 50 ավտոբուս է մտցրել երթուղի, որոնց գազով աշխատելու շնորհիվ ուղեվարձը 100 դրամից դարձել է 70 դրամ։

2010-նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

2012-Բուենոս Այրեսը Երևանից ընդունելով «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը ստանձնել է այդ պատվավոր լիազորությունը:

2013-Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժին` ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ։

2015- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվել են Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

2018- Սերժ Սարգսյանը  հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի  պաշտոնից։ Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

2019-Երևանի ավագանին ընդունել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու մասին որոշում։

2023-Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

215 մ.թ.ա.-Հռոմի Կապիտոլիական բլրում կառուցվել է Վեներայի տաճարը։

303– Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատել են քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։

1533-անգլիական եկեղեցին իրականացրել է Եկատերինա Արագոնսկու և Անգլիայի թագավոր Հենրիխ Ութերորդի ամուսնալուծությունը։

1564-ծնվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։

1605-Ռուսաստանի ցար է ձեռնադրվել Ֆյոդոր Գոդունովը։

1633-Շվեդիան գերմանացի ազնվականների հետ կնքել է Բողոքականների դաշինք կաթոլիկների դեմ։

1851-Կանադայում թողարկվել է առաջին կանադական փոստային նամականիշը, որի հեղինակն է երկրի երկաթգծային ցանցի ստեղծող Սեդֆորդ Ֆլեմինգը։

1891-ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։

1896-Նյու-Յորքում կայացել է Ամերիկայում առաջին կինոդիտումը։

1928-Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ կանայք չեն հանդիսանում «անձ» (ֆիզիկական անձ)։

1941-թագաժառանգ Նորոդոմ Սիանուկը ձեռնադրվել է Կամբոջայի թագավոր։

1948-սկսվել է առաջին իսրաելա-արաբական պատերազմը, հրեաները գրավել են Խայֆա նավահանգիստը։

1951-հիմնադրվել է ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն։

1956-կայացել է Էլվիս Պրեսլիի առաջին համերգը Լաս-Վեգասում։

1964-հիմնադրվել է ձայնասկավառակներ արտադրող «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ-ում։

1974- Ինդոնեզիայի Բալի կղզում վթարի է ենթարկվել Paan American ավիաընկերության Boeing 707 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են 107 մարդ։

1992-Պեկինում բացվել է «Մակդոնալդս» ցանցի ամենամեծ ռեստորանը (700 տեղանոց)։

1993-Էրիթրեայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եթովպիայից անկախանալուն։

2007-վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։

2022 —Նիգերիայի Իմո նահանգում գտնվող ոչ լեգալ նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 100–ից ավելի մարդ:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված