Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վենեսուելլա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1728- վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։

1911-վախճանվել է գործածար, բարեգործ Ալեսանդր Մանթաշյանցը։

1915– Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:

1942 –ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։

1945- ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որն առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։

1960-ծնվել է  երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։

1978-ծնվել է ռուսահայ արտիստուհի , «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։

1992– Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2000– վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:

2001-Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական քաղաքական կազմակերպություններ և  շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու իրենց բնորոշմամբ «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։

2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝  ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին  գերիշխել են իշխանափոխության կոչերը:       

- տեղի է  ունեցել  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:

2007-մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն՝  Արամ Վարդանյանի հանդեպ։

2008-ընդդիմադիր ուժերն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անց են կացրել մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անց կացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։

2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։ 

-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անց կացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

2017-Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը,  տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը, որտեղ հավաքվել են եզդիները  նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։

2018-Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:

- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են  ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։

2021- Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն է արել՝ առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։

2024– Տավուշի մարզում հարյուրավոր քաղաքացիներ Բաղանիսի և Կիրանցի հատվածում սկսել են փակել միջպետական ճանապարհն ի նշան Տավուշի մարզի 4 գյուղերի Ադրբեջանին հանձնման դեմ բողոքի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որն ավարտվել է Ֆրանսիա-իսպանական ուժերի հաղթանակով։

1783-Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։

1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։

1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլլանդիայից։

1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են համատեղ Պանամայի ջրանցքը կառուցելու պայմանագիր՝ ավելի ուշ ԱՄՆ-ն այն կառուցել է միայնակ։

1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։

1919-Լեսլի Լերոյ Իրվինն իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումն աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագործմամբ։

-լեհական զորքերը գրավել են Լիտբելայի մայրաքաղաք Վիլնյուսը։

1941-ԱՄՆ-ի սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։

1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնվել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։

1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։

-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։

1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Դա առաջին մասշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։

Կ․ Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված