Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր, հետաքրքրասեր: Սկեսրայրս՝ Լևոն Մելքոնյանը, քանդակագործ էր, նրա ջիղը փոխանցվել էր Արսենին: Նա միշտ ասում էր, որ Արսենը կդառնա քանդակագործ: Երկու տարեկան էր, մուրճը ձեռքում պահել չէր կարողանում, անունն էլ «չըխկ» էր դրել, խնդրում էր իր համար փայտից մուրճ պատրաստել: Արսենս Գողթում է ծնվել, շատ կապված էր բնությանը: Ամբողջ օրը սարերում էր, բնության մեջ: Թռչուններ, ձկներ էր բերում, պահում: Լավատես էր, կենսուրախ, աշխատասեր, նպատակասլաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սեդան՝ Արսենի մայրիկը: Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ է սովորել, խելացի էր: «Երկրաչափություն առարկան էր շատ սիրում:

Դպրոցին զուգահեռ նաև ըմբշամարտի էր հաճախում Գառնիում: Մեդալներ ունի: Պարապմունքներն ուշ ժամի էին վերջանում, սեփական մեքենա չունեինք, տրանսպորտ չկար, երբեմն ոտքով էր տուն վերադառնում, ինչը վտանգավոր էր, այդ պատճառով սպորտը թողեց: Բայց կարծում եմ՝ եթե շարունակեր պարապել, մեծ հաջողությունների կհասներ»: Մինչ բանակ գնալը Արսենը կահույքագործության գաղտնիքներն է սովորում: «Կահույք է պատրաստել մի քանի տան համար: Բանակից վերադառնալուց հետո կահույքագործությունը թողեց: Սկսեց շինարարությամբ զբաղվել»: Դպրոցն ավարտելուց հետո 2004 թվականին Արսենը զորակոչվում է պարտադիր ժամկետային զինծառայության Արցախ: Ծառայել է Ստեփանակերտում՝ Հայկազով զորամասում, Դ 20 դիվիզիոնում, եղել է հրանոթի հրամանատար: Մայրիկը պատմում է՝ համաբանակային զորավարժությունների ժամանակ որդին ճանաչվել է հրանոթի լավագույն հրամանատար և պարգևատրվել ՊՆ հրամանատարի կողմից: Ունի նաև շատ շնորհակալագրեր և պատվոգրեր:

Քանդակագործությունն Արսենի արյան մեջ էր: Տիկին Սեդան լավ է հիշում այն օրը, երբ որդին մի հսկա քար բերեց տուն: «Այդ քարի չափերը չեմ կարող նկարագրել: Երբ հարցրեցի, թե ինչու է այն բերել տուն, ասաց՝ խաչքար եմ քանդակելու: Իր խոսքի տերը եղավ: Արդյունքը մի քանի խաչքարերն են, որոնցից մեկն, օրինակ՝ հիմա մեր տան բակում է: Մեկը նվիրեց իր վարպետին, որի մոտ կահույքագործություն էր սովորել: Իր ըմբշամարտի մարզչի տղան հանկարծամահ էր եղել, իմացել էր, որ տղայի համար ուզում են հուշաղբյուր կառուցել: Իր քանդակած խաչքարերից մեկն էլ նվիրեց իր մարզչի ընտանիքին: Խաչքարերից մեկն իր չափերով բավականին մեծ էր ստացվել: Մեր գյուղապետարանից եկան, իրեն ասացին, որ գյուղում ուզում են խաչքար տեղադրել Եղեռնի տարելիցին: Արսենը չմերժեց, հետո այնպես ստացվեց, որ չեկան այդ խաչքարը տանելու: Արսենն ասաց՝ իմ ուժերով այդ խաչքարը կտեղադրեմ, բայց սկսվեց պատերազմը»: Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի համաձայնել խաչքարը վաճառելու առաջարկությունների հետ, մշտապես հակադարձել է՝ խաչքարը չեն վաճառում: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Արսենը կամավորագրվեց և հաջորդ օրը մեկնեց մարտադաշտ: «Գյուղից մի քանի հոգով գնացին: Արսենս ու ընկերը՝ Դավիթը, չվերադարձան: Երկուսն էլ հրետանավոր էին: Իրենք եղել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում»:

Պատերազմի ծանր օրերին, երբ քիչ թե շատ հանդարտ պահեր են եղել, Արսենը տուն է զանգահարել, զրուցել ընտանիքի անդամների հետ: «Զրույցների ժամանակ իրեն ասում էի՝ Արսե՛ն ջան, հետ արի, թող գոնե հերթափոխ լինի: Արսենն ինձ մշտապես ասել է, թե երրորդ գծում է, և ես հավատում էի իրեն: Ավելին, ես չէի պատկերացնում, թե ինչ ասել է պատերազմ: Արսենն ինձ միշտ ասում էր՝ այստեղ շատ հանգիստ է: Երբ հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են լսվում, ընդամենն արձագանքում էր՝ խզարում ենք»: Արսենն այդպես էլ մայրիկին չի պատմել, որ պատերազմի ընթացքում վիրավորվել է ոտքի շրջանում. «Ընկերը՝ Դավիթն իրեն ասել է՝ գնա, վիրավոր ես, բայց Արսենն արձագանքել է՝ քեզ մենակ չեմ թողնի»: Արսենն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում: «Ասել էր, որ իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ է, իրենց ուզում են տեղափոխել ավելի թեժ կետ: Առավոտ շուտ մեքենա է եկել, որ նաև հրետանին տեղափոխեն: Վեց հոգով են եղել, իրար կողքի են հավաքվել, որ հրետանին տեղավորեն, անօդաչուն ֆիքսել է ու հարվածել:

Այդ օրն աշխատավայրում ինձ վատ զգացի, կարծես ոտքերս թուլացան, տուն եկա: Տանն արդեն լսեցի բոթը, բայց մինչև իրեն տուն բերելը չեմ հավատացել: Երազ էի տեսել, այդ երազով էի ապրում, հավատում էի այն մտքին, որ նա հրետանավոր է ու երրորդ գծում է: Մեկ ուրիշն էլ ասում էր՝ տղաներն անտառներում են: Վստահ էի, որ չի փախչի, չի թաքնվի: Բայց ամեն հավաստիացում, որ նա կարող է ողջ լիներ, ինձ ապրեցնում էր: Հույսով եմ ապրել: Բակում ծառեր ու ծաղիկներ էր սիրում տնկել, խնամել: Այդ վատ հոգեվիճակում շարունակում էի հոգ տանել դրանց մասին, որ հանկարծ չգա տուն և տեսնի, որ չեմ խնամել դրանք: Երբ հիմա էլ ինչ-որ նոր լուսանկար եմ գտնում, կարծես ինձ թվա, որ Արսենս գալու է»:

Դեկտեմբերի 4-ին է եղել Արսենի «վերադարձը» տուն: «Ես արդեն արյուն էի հանձնել: Այդ ընթացքում ամուսնուս առողջական վիճակը վատթարացավ: Մինչև նոյեմբերի 9-ը հույսներս չէինք կտրում, կարծում էինք, որ կզանգի, երևի կապ չկա, հնարավորություն չկա զանգահարելու: Բայց, ավաղ…»: Հիմա գյուղում՝ Արսենի նախանշած վայրում տեղադրվել է Արսենի քանդակած խաչքարը՝ այն մեկը, որ նա սեփական ուժերով պետք է տեղադրեր՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Հիմա այդ խաչքարը հավերժացնում է պատերազմում անմահացած տղաների հիշատակը: «Չցանկացա, որ մեր զոհված տղաներն առանձնանան: Խաչքարի մոտ կառուցված պատին Արսենի և գյուղի անմահացած հինգ տղաների նկարներն են: Բոլորը նույն գաղափարի համար են պայքարել ու անմահացել: Արսենի նկարի ներքևի հատվածում գրել ենք. «Իմ իսկ ձեռքով կերտած խաչքարը դարձավ ինձ հուշաքար»»:

Ապրելու ուժի մասին: «Տղաս ու աղջիկս են ուժ տալիս, հինգ թոռնիկ ունեմ, նրանք են ապրեցնում: Իր համար անընդհատ թարմ ծաղիկներ եմ տանում: Գնում եմ իր մոտ, տնկածս ծաղիկները խնամում, դրանք սկսում են ծաղկել, զգացողություն եմ ունենում կարծես իր համար ինչ-որ բան արեցի: Ասում են՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Ես հավատում եմ, որ Արսենն էլ, մեր մյուս տղաներն էլ անմահ են: Եվ ամենակարևորը՝ իր քանդակած խաչքարերն են հիշեցնում բոլորին Արսենի մասին»:

Հ. Գ. - Հրետանավոր Արսեն Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գողթի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Ամենադիտված