Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհաստանը պետք է պաշտպանություն փնտրի ռուսական ենթադրյալ հնարավոր սպառնալիքից՝ օգտագործելով Ֆրանսիայի «միջուկային հովանոցը», մինչդեռ Վարշավան կշարունակի կոչ անել հասանելիություն ունենալ ամերիկյան միջուկային զենքին: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Կարծում եմ՝ մենք կարող ենք երկու որոշումներն էլ իրականացնել»,- ասել է Դուդան։
Ըստ Դուդայի՝ այդ երկուսի մեջ հակասություն չկա։