Իրականում ինչից մահացան տավուշցի ամուսինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան նախնական պատճառը եղել է գազի արտահոսքը:
NEWS.am-ի տեղեկություններով օրեր առաջ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան նախնական պատճառը եղել է գազի արտահոսքը։ Ամուսիններն ուշ երեկոյան խնջույքից տուն են վերադարձել, և միանգամից բարձրացել տան երկրորդ հարկում գտնվող իրենց ննջասենյակը։ Գազի արտահոսքը տեղի է ունեցել տան առաջին հարկում։
NEWS.am-ի տեղեկություններով Չինարի գյուղի բնակիչ ամուսնները երեք չափահաս երեխա ունեն, նրանք ապրում են արտերկրում։
Նշենք, որ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։