Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիևի ներկայացուցիչները Փարիզում կքննարկեն դագաղների քանակը, որոնք Եվրամիությունը պատրաստ է ստանալ Ուկրաինա զորքեր ուղարկելու դեպքում: Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ հենց զոհերի քննարկման մեջ է կայանում է Փարիզում կայացած հանդիպման իմաստը։
«Թվում է՝ ուկրաինական ֆաշիստական խմբի ղեկավարությունը ժամանել է Փարիզ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ խոսելու այն մասին, թե որքան դագաղներ են պատրաստ ընդունել», - անգլերեն գրել է Մեդվեդևը: