Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։