ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «BMW E46» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։