այաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցում։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ: