Չվերթի ժամանակ ուղևորներից մեկը մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը՝ մի տղամարդ, մահացել է: Մահվան նախնական պատճառն ասթման է, գրում է Mash թելեգրամյան ալիքը:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Nesma Airlines ավիաընկերության NE601 չվերթի ժամանակ: Օդանավը Ռուսաստանից Եգիպտոս է մեկնել այսօր՝ ժամը 4:57-ին։ Ականատեսների խոսքով՝ թռիչքից մեկ ժամ անց տղամարդը սկսել է խեղդվել, իսկ մյուս ուղևորներն ու անձնակազմը փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։
Ի վերջո ինքնաթիռը վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան, և բժիշկները հաստատել են տղամարդու մահը։