Թրամփի վարչակազմը ցանկանում է 90 օրվա ընթացքում հասնել 90 առևտրային գործարքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է 90 օրվա ընթացքում հասնել 90 առևտրային գործարքի, որոնք կհետաձգեն ԱՄՆ-ի մաքսատուրքերի մեծ մասը:
«Այսպիսով, մենք 90 օրում կկատարենք 90 գործարք: Դա հնարավոր է: Օրվա վերջում գլխավոր բանակցողը կլինի Թրամփը՝ ղեկավարը: Ոչինչ չի արվում առանց նրա շատ ուշադիր դիտարկման», - ասել է Սպիտակ տան՝ առևտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն «Fox Business Network»-ի եթերում: