Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Ալմաթիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Ինչպես գրում է ria.ru-ն, միջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն ձեռքսեղմումով ողջունել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով արտգործնախարարությունների ղեկավարների առանձին հանդիպում։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram