Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ֆաշիզմի դեմ  Դիմադրության  շարժման  համաշխարհային օր, Ադրբեջան՝ Շինարարի օր, ՈՒկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-ին ցարի հրամանագրով Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:

1913-ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս  օդաչու Նելսոն Ստեփանյանը:

1937 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։

1988-ղարաբաղյան հակամարտության ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի Վոլսկին որպես ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցիչ, և որը փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված Խորհրդային բանակի ղեկավար։

1992- ղարաբաղյան հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարագայի կոտորածը: Ադրբեջանական «Գուրթուլուշ»  գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային  Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի  արդյունքում զոհվել են հինգ տասնյակ խաղաղ բնակիչ:

1994 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական բանակը սկսել է «Տեր-Տեր» օպերացիան: Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-Տեր քաղաքի ամրությունները՝ համառ դիմադրություն է ցույց տվել:

2002-«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական    կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է  ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման մասին:

2013-Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անց կացրել Ազատության հրապարակում, ապա երթով ուղևորվում է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։

2014-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։ 

-կայացել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի հանդիպումը:

2018-«Petekamutner.am» կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ  հաշվիչը:

2024– Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

401– ծնվել է Բյուզանդիայի միանձնյա կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:

1727-ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլ-համրերին սովորեցնելու մեթոդի   գյուտարար Սամուել Հեյնիկեն:

1741-տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):

1813-վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:

1906-Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:

1912- Սոուտհեպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը:

1932-ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:

1940– Իսլանդիան փաստացի անկախացելէ Դանիայից:

1941-գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է   Խորվաթիա պետության ստեղծումը:

1963-խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են   անձնակազմի բոլոր  129 անդամները:

1964-ծնվել է խորհրդային, ուզբեկական և ռուսական էստրադայի աստղ Ազիզան:

1970– թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101-ը:

1995-Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցությունը:

2010- Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը, զոհվել են 96 մարդ՝ այդ  թվում  Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:

2019 - աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը։

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված