Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրներն անընդհատ աճում են՝ տարբեր հարկերի դրույքաչափերի փոփոխության, թանկացումների տեսքով: Համաշխարհային տնտեսությունն իր կանոններն է թելադրում, Ռուսաստանի Դաշնությունը, ուր մեր հայրենակիցներն ամենաշատն են մեկնում արտագնա աշխատանքի, նոր կանոններ է սահմանում միգրանտների համար: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ մեր հանրության մի որոշ հատվածի համար եկամտի հիմնական աղբյուր է արտագնա աշխատանքը: «Վերջին տարիներին ունեցանք որոշակի դրական շոկեր շինարարության ոլորտում: Դա այն ոլորտն է, որում հիմնականում զբաղված են նաև մեր արտագնա աշխատողները: Վիճակագրությունը, միգրացիոն հոսքերի վերլուծությունները, կարծես թե, ցույց են տալիս, որ այդ դրական շոկերը որոշակի դրական ազդեցություն ունեցան արտագնա աշխատողների մեկնման գործընթացի վրա: Դրական ազդեցություն այն համատեքստում, որ մարդիկ նախընտրեցին Հայաստանում աշխատել, քան մեկնել։ Դրան ոչ միայն այդ դրական շոկերը նպաստեցին, խոսում եմ 2022-24 թթ. մասին, այլ նաև ռուբլու արժեքի բավական ցածր լինելը: Պետք է ֆիքսենք այն հանգամանքը, որ արտագնա աշխատողների՝ վերջին երկու տարվա մեկնումների թվի որոշ կրճատումը, որը փաստում են միգրացիոն հոսքերի նեղ ոլորտային մասնագետները, ցավոք, միայն պայմանավորված չէր այն դրական հանգամանքով, որ մարդիկ կարող էին իրենց հայրենիքում նույն աշխատանքը գտնել, իրենց ընտանիքների հետ մնալ, այլ զուգահեռ կար երկրորդ բացասական հանգամանքը, որ ռուբլու փոխարժեքը պարզապես լրիվ անիմաստ էր դարձնում արտագնա աշխատանքի մեկնումը: Բայց այդ մարդկանց խնդիրը որևէ կերպ լուծված չէ, սա ասելով՝ նկատի ունեմ, որ ինստիտուցիոնալ առումով լուծված չէ սեփական հայրենիքում կայուն և երկարաժամկետ եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը: Այսօր ունենք այդ արտաքին ազդեցությունների, երևի թե, ամբողջապես չեզոքացումը, ինչի արդյունքում այն մարդիկ, որոնք որոշակիորեն օգտվեցին այդ հնարավորությունից, այսօր կրկին կանգնած են նույն խնդրի առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:

Նշում է՝ շինարարության ծավալների կրճատում կա, առկա է անշարժ գույքի շուկայի աշխուժության որոշակի կրճատում: «Միտումները ցույց են տալիս, որ դա շարունակականության մեջ է: Թեև որոշ դրական տեղաշարժեր եղան, ընդ որում՝ էլի ոչ իրականացված քաղաքականության, այլ անկախ ազդեցությունների արդյունքում, հիմա գործ ունենք դրանց չեղարկման հետ։ Այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, և նրանք կրկին պետք է իրենց հայացքներն ուղղեն արտագնա աշխատանքին՝ որպես հիմնական եկամտի աղբյուր: Այս համատեքստում, երբ պետությունը չի լուծել մարդկանց խնդիրը կամ չի լուծել արդյունավետ կերպով, զուգահեռ իրականացնում է անտրամաբանական քաղաքականություն հիմնական տնտեսական առևտրային գործընկերոջ, գոնե դեռևս ֆորմալ առումով ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ, որը ստեղծում է որոշակի պատնեշներ, այդ թվում՝ դեպի սովորական քաղաքացիներ:

Այս գլոբալ քաղաքականությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ որոշակի քաղաքականության և վերաբերմունքի ձևավորման առումով: Չի բացառվում, որ նման հնարավոր զարգացումները՝ տեխնիկական խոչընդոտներ, տարատեսակ նոր մշակված ռազմավարություն, արգասիքը, հետևանքը կամ պատասխանն են այն գործողությունների և քաղաքականության, որն, ընդհանուր առմամբ, իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից դեպի այդ ուղղություն: Դրան գումարենք ԵԱՏՄ-ն՝ մեր հիմնական տնտեսական ուղղությունը, որից ստանում ենք տնտեսական դիվիդենտները: Սա փաստ է, որ վերջին տարիներին դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթացը եղավ դեպի ԵԱՏՄ: Դա չափելի է, դրա մասին խոսում են մեր օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքը, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք առավելապես այդ ուղղություններից են: Մի կողմից՝ ունենք դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթաց և էլ ավելի մեծ կախվածություն այդ ուղղությունից, մյուս կողմից՝ ունենք այդ ուղղության վերաբերյալ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, այն է՝ պաշտոնապես հայտարարություն, որ մեկնարկել ենք ԵՄ-ին անդամակցության գործընթաց, ինչը նշանակում է անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի հետ: Բնականաբար, այդ ուղղությունից քեզ դիտարկելու են որպես հեռացողի, ինչն ածանցվելու է բոլոր ասպեկտների վրա: Այստեղ մոտեցման փոփոխություն է տեղի ունենում, դա չի կարող չներծծվել բոլոր գործընթացների մեջ՝ առևտրատնտեսականից, ներդրումայինից սկսած մինչև սոցիալական խնդիրներ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի սկզբից, երբ անթաքույց հայտարարում և համապատասխան գործողություններ էին արվում, ԵԱՏՄ ներարտահանման տարբեր հատվածային ապրանքների, ապրանքախմբերի նկատմամբ տեսանք որոշակի վերաբերմունք: «Խնդիրներ առաջացան, ժամանակավորապես դադարեցվեց, մուտքի արգելք գործեց: Դա ընկալման արդյունքն է, որ դու հեռացող ես։ Տնտեսական գործընթացները և փոխգործակցությունը երկարաժամկետ են: Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է նաև առաջ քաշելու քո շահերին համահունչ քո նախաձեռնությունն իրականացնելու և առաջ մղելու քո նախաձեռնողականությունը: Եթե հայտարարում ես, որ այսօր կաս, վաղը չկաս այդ կառույցում, առնվազն քեզ դիտարկելու են որպես մի սուբյեկտի, որն այլևս չի լինելու իրենց հետ: Դա չի կարող չներծծվել բոլոր հնարավոր ոլորտներում»:

Ընդգծում է՝ խնդիրն այն է, որ հարցերը, դրա առաջացման պատճառները տեղում չեն լուծվել: «Արտագնա աշխատանքի մեկնման գործընթացը տասնյակ տարիներ մեզ համար խնդիր է եղել, բայց դա չի ձևավորվել այդ մարդկանց ճաշակով, այնպես չէ, որ այդ մարդիկ ցանկացել են ամիսներով հեռու լինել իրենց ընտանիքներից ու երկրից: Մեկ դիտարկում կցանկանայի անել. 10-15 տարի առաջվա համեմատությամբ՝ մասնավոր տրանսֆերտների (որոնց զգալի մասը ապահովվում էին արտագնա աշխատողների ուղարկած գումարներով) դերակատարությունը, ազդեցությունը կամ մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է: Այո, նվազել է, բայց, միևնույնն է, մեր հանրության որոշ հատվածի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր արդեն տեղում տեսնում ենք սոցիալական բավական լուրջ լարվածություն, այդ փոքր թիվը, որն այլ հավասար պայմաններում գուցե մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից գնահատվեր որպես կրճատված խնդիր, այսօր այդ նույն գնահատականը նույն համարժեքությամբ դժվար է տալ: Այսօր ունենք շոշափելի և շարունակականության միտման ներքո գտնվող թանկացումներ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունեինք գնաճի հետ կապված իրավիճակի փոքր-ինչ մեղմացում: Հիշենք, որ 2022 թվականից հետո մեզ մոտ բավականին բարձր գնաճային ալիք էր, հետևաբար նախորդ տարվա որոշակի անկումն այդ բարձր ալիքի հետ համեմատած անկում էր, դա որևէ կերպ չի նշանակում, որ գների հետ կապված՝ սոցիալական առումով խնդիրը մեզ մոտ լուծվեց: Այսօր կրկին ունենք գնաճի արագացում, պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ժամանակահատվածի տվյալներով՝ ունենք ընդհանուր 2,5 տոկոսանոց գնաճ, որի ներքո սննդամթերքի 4,1 տոկոսանոց գնաճ, դրա ներքո էլ կարևոր ծառայությունների՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի գնաճ: Տրանսպորտի պարագայում ունենք 4 և ավել տոկոս թանկացում, առողջապահական ծառայությունները շատ ավելի բարձր տոկոսով են թանկացել և այլն: Սա ուղիղ փոխկապակցվածություն ունի սոցիալական խնդրի հետ։ Եթե այս ամենին գումարում ենք հարկային քաղաքականությունը, որը գուցե առաջին հերթին սոցիալական ճյուղի կամ ուղղության խնդիր չէ, բայց հասկանալի է, որ այն իր սոցիալ-տնտեսական հետևանքները թողնելու է և թողնում է: Չի բացառվում, որ նաև սրանով են պայմանավորված գնաճային որոշակի արագացումները և ճնշումները, այն կանխատեսումը, որն անում էինք, երբ ասում էինք՝ հարկային բեռի ավելացումը գնաճային նոր ալիք է առաջացնելու: Այս ամենին գումարվում են արտաքին ազդակները: Տեսնում ենք, թե համաշխարհային տնտեսությունում ինչ զարգացումներ են լինում, և ինչպիսի գնաճային ճնշումներ կարող են լինել դեպի մեզ: Իրականում սոցիալական լարվածությունը բավական մեծ է: Դրանց կարող ենք գումարել տարաբնույթ պատժիչ գործողությունները՝ տուգանքների տեսքով, որոնք էլ ավելի են լրջացնելու սոցիալական իրավիճակը: Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, և իրականացվող տնտեսական քաղաքականությունը, գոնե մակրոտնտեսական ցուցանիշների համատեքստում՝ ինչ տեսնում ենք և դեպի ուր գնում ենք, որևէ կերպ հուսադրող չէ, հույս չի ներշնչում, որ մեզ մոտ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն կամ դրանց համար ստեղծվել են հիմքեր: Կրկին անդրադառնանք նախորդ տարիների աճերին, որոնք այդքան գովերգվում են, և դրանց որևէ կերպ չկապիտալիզացված լինելուն: Ժամանակին ասում էինք, որ որևէ մեկը դեմ չէ ձևավորված տնտեսական աճին, ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այն կապիտալիզացվի, քանի որ հետո, երբ այդ գործոնները չլինեն, էլ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված