Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմնադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932– բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց` 1936 թվականին։

1938 –վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։

2003-Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։

2004- Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի  ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշել են անժամկետ նստացույց անց կացնել Ազատության հրապարակում՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

2008-Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները, և հրամանագիր  ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2012 –վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։

2013– Հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը։

2016-Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է ապրիլյան պատերազմի դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել  18 զինծառայողի մարմին։

2017-Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ, ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

2020- վախճանվել է ռուսաստանցի հայազգի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը:

2021- վախճանվել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

193– Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմական կայսրության կայսր։

491– վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։

1241 —Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ-թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2-րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա-լեհական բանակին։

1454 —Իտալիայի քաղաք-պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։

1492 –վախճանվել է  Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։

1553 –վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։

1609 —Իսպանիայից վտարել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։

1626– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։

1667 —Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակույթային ցուցահանդեսը։

1682 —Ռոբերտ դե Սալը խաչ տնկելով Միսսիսիպիի դելտայում հայտարարել է այն ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կալված և այն անվանել է Լուիզիաննա։

1747 —Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11-րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է այն վերջին մարդն Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։

1799 —անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դեվին հայտնագործել է ուրախացնող գազի ցավազրկող հատկությունը։

1860 — ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլն առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայումս պահպանվում է փարիզյան արխիվում։

1865– ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12-ին։

1866 —Քաղաքացիական իրավունքների մասին օրենքն ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։

1867– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։

1917 —բոլշևիկները թվով 31 անձ, որոնց թվում նաև Լենինը լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։

1928 —Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։

1933– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։

1940 —նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Դանիա-Նորվեգական օպերացիան։

1945 - ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլացիայի արձանագրությունը։

- Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ-ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։

1963 —Ուինստոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ-ի կոնգրեսը շնորհել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։

1970 — Պոլ Մակկարտնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, որը վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։

1989- տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները», Կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, և վնասվածքներ են ստացել 290 մարդ։

1991– Վրաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

2000 —Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։

1993– Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։

2015 — Ուկրաինայում արգելվել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։

Կ. Խաչիկյան

Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերըՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունըՈրոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵրևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանել Ե՞րբ կնշվի Համբարձման տոնը Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստան, Հայաստան՝ Թուրքիայի և Եգիպտոսի փոխարեն. գիտակցաբա՞ր են պլանավորում ճանապարհորդությունըԹուրքիան արձագանքել է. «1915 թվականը քաղաքական գործիք չէ» Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Westinghouse–ը միջուկային վառելիք ունի Հայաստանի համար. ամերիկացիները կհեռացնե՞ն «Ռոսատոմ»–ին Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը
Ամենադիտված