Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու օր, Մալայզիա, Հոնգկոկ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1869 –ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը:

1913 – ծնվել է նշանավոր դերասան Ազատ Շերենցը:

1920- Ղարաբաղում ընթացել են հայ ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում գեներալ Սալիմովի ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, իսկ գնդապետ Քյազումբեկովի ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը:

1924 –ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):

1953- Երևանում բացվել է Հոհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

1984 – ծնվել է երգերի հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ Արամ MP3-ն:

1986 –վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը։

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցել է Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։

2002-տասը հազարից ավելի մարդ է հավաքվել Ազատության հրապարակում և դատապարտել «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը:

2006-կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:

2016-ապրիլյան պատերազմի ժամանակ գիշերն առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ հետո՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

2018- Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց մի քանի քաղաքացիներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։

2022- Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում, ընդդիմությունն անց է կացրել հանրահավաքի ի պաշտպանություն Արցախի:

2024– Բրյուսելում կայացած Հայաստան, ԱՄՆ, ԵՄ եռակողմ հանդիպումից հետո եղել են խոստումներ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ԵՄ–ն 270 միլիոն դոլար 4 տարվա ընթացքում, ԱՄՆ–ը 50 միլիոն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը:

1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:

1242 —տեղի է ունեցել Սառցամարտը Չուդսկի լճի վրա Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցի-վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև:

1340 —Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:

1398 —Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:

1453 —թուրքական սուլթան Մահմուդ 2-րդը շրջապատել է Կոնստանտինապոլիսը, որը հաջողվել է գրավել միայն մայիսի վերջին:

 1588 –ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը:

1652 —Բարեհուսո հրվանդան է հասել Յանա Վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:

1722 —ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է Զատիկի կղզին:

1732 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:

1792 — Ջորջ Վաշինգտոնն առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառել է վետոյի իր իրավունքը:

1793 —Փարիզում Ժան Պոլ-Մարատն ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:

1794 —Փարիզում Ռոբեսպիեռի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:

1815 —Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:

1818-Չիլիի Սանտյագո քաղաքի մոտ Խոսե Մարտի հարավամերիկյան բանակը ջախջախել է իսպանական բանակին:

-Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը հանդիսանում է հեծանիվի նախատիպը:

1895 —Օսկար Ուայտը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:

1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:

1908- ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1913 —Նիլս Բորն ավարտել է իր «ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:

1918 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:

 1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:

1946- տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:

1951 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մահվան դատավճիռ է կայացրել Ջուլիուս և էտել Ռոզենբերգների նկատմամբ ԽՍՀՄ-ի համար ատոմային ռումբի հարցով լրտեսության մեղադրանքով:

1955 —Ուինստոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:

1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:

1977 —ԽՍՀՄ-ի Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին  ВАЗ-2121-ը՝ «Նիվա»-ն:

1992 — Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից իր դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:

1998 — շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված