Իսրայելը նոր ցամաքային գործողություն է սկսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իսրայելը հայտարարել է Շուջայյա շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին, որը գտնվում է Գազա քաղաքի արևելքում՝ համանուն հատվածի հյուսիսային մասում։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են ցամաքային գործողություններ իրականացնել Գազայի հյուսիսում գտնվող Շուջայյա շրջանում՝ անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Գործողության շրջանակներում զորքերը ոչնչացրել են մեծ թվով ահաբեկիչների և ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտները՝ ներառյալ հրամանատարության և կառավարման կենտրոնը, որը ծառայել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», - հաղորդում է մամուլի ծառայությունը: