Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են Քելբաջարը. պատմության այս օրը (03 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվինեա՝ Երկրորդ հանրապետության հռչակման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1700 –ծնվել է  հասարակական գործիչ, վաճառական Աղազար Լազարյանը։

1922 –ծնվել է գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։

1983 –վախճանվել է թարգմանիչ, բանասեր Արբուն Տայանը։

1990-ԽՍՀՄ-ում ընդունվել է «Արտակարգ իրավիճակների օրինական ռեժիմների մասին» օրենքը, որը վերաբերվել է ԼՂՀ-ին։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ։

1993-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են Քելբաջարը։

2006-Արցախում հայտնաբերվել են պատմական Տիգրանակերտի ավերակները, ինչպես նաև լույս աշխարհ է հանվել Հանդաբերդի վանքը։

2007- Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում հանդիսավորությամբ վերաբացվել է Երևանի պատմության թանգարանը:

2008- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր:

2014- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

2016-ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողություններ վարել, իսկ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

2017-հրատարակվել են  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ԱԺ են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն։

2020-Հայաստանում գրանցված օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել  եվրոպական երկրներ:

2021- «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է Դեմիրճյան փողոցը և հայտարարել իշխանափոխության պայքարի նոր փուլի մեկնարկի մասին, որի հիմնական գործողությունները տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502-սկսվել է Քրիտոֆոր Կոլոմբոսի 4-րդ ճանապարհորդությունը։

1694-ծնվել է անգլիացի բնաբան և թռչնաբան Ջորջ Էդվարդսը, որը հանդիսանում է  «բրիտանական թռչնաբանության հայրը»։

1747-վախճանվել է իտալացի նկարիչ ֆրանչեսկո Սոլիմենան, որը հանդիսանում է նկարչության նեապոլյան ղպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

1770-ծնվել է հույն գեներալ Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։

1783-ծնվել է  ամերիկյան գրող և պատմաբան Վաշինգտոն Իրվինգը։

1798-ծնվել է Անտարկտիդայի ամերիկացի հետազոտող Չարլզ Ուիլկսը։

1829 —անգլիացի Ջեյմս Կարրինգտոնը ստացել է սուրճի հատիկներ աղացող սարքի արտոնագիր։ Այդ օրը հանդիսանում է սրճաղացի ծննդյան օրը։

1879-Սոֆիան հռչակվել է Բուլղարիայի մայրաքաղաք:

1885-գերմանացի գյուտարար  Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած առաջին շարժիչը, որը կիսով չափ աշխատել է ձիաուժով։

1896-Միլանում հիմնադրվել է  «La Gazzetta dello Sport» հրատարակությունը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ սպորտային հրատարակությունն է։

1897-վախճանվել է  գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը։ 1905 —հիմնադրվել է «Բոկա Հունիորս» ֆուտբոլային ակումբը, որը հանդիսանում է Արգենտինայի ամենհանրահայտ ակումբներից մեկը։

1911-Բրիտանիայում կայացել է մարդահամար, ըստ որի երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ։

1922-Իոսիֆ Ստալինը ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։

1924-ծնվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Մառլեն Բրանդոն, որը 8 անգամ ներկայացվել է Օսկարի:

1932-ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։

1933-բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։

1955-Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի  Չեմպիոնների Լիգա։ 1961 –ծնվել է ամերիկացի դերասան Էդի Մերֆին։

1966-Խորհրդային «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս է եկել Լուսնի ուղեծիր:

1973-Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին բջջային հեռախոսային զանգը։

1975-Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվել է Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:

1976-Ֆրանսիայում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:

1990-Լվովի ռատուշայի վրա առաջին անգամ Ուկրաինայում պաշտոնապես բարձրացվել է  կապույտ-դեղին դրոշ։

2000-Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթ»-ի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է $12 միլիարդ դոլար։

2007-«V-150» էլեկտրագնացքը զարգացրել է ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն:

2010-Ղրղզստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված