Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով արարողությանը։

«Լիբանանի ծխային եկեղեցիներէ հաւատացեալները, ինչպէս նաեւ Լիբանանի թեմի Ազգային Իշխանութիւնը եւ Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, աւանդութեան համաձայն, ներկայ գտնուեցան մայրաքաղաք Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ երդիքին տակ յիշեալ հոգեպարար արարողութեան՝ մասնակցելու եւ լսելու համար Նորին Սրբութեան պատգամը։

Այս առիթով ուղղած իր պատգամին մէջ, Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, կոչ ըրաւ, որ Միջինքի աւանդութիւնը սովորական աւանդութենէ ու հաւաքոյթէ անդին երթալով՝ ըլլայ հաւատքի վերանորոգութեան սքանչելի առիթ։ Ան իր քարոզին կիզակէտը դարձուց հաւատքի վերանորոգութիւնը՝ լուսարձակի տակ առնելով Աստուած-մարդ յարաբերութիւնը, մանաւանդ Քրիստոսի աշխարհ գալուստով։ Հայրապետը մէջբերեց Սաղմոսաց գիրքին 70-րդ գլուխը, ուր սաղմոսերգուն Աստուծմէ կը խնդրէ, որ չհեռանայ իրմէ։ Արամ Ա. Կաթողիկոս բացատրեց, որ Աստուած մեզմէ չէ հեռացած եւ չի հեռանար որեւէ մէկ պարագայի, եւ փաստօրէն Աստուածաշունչի առաջին իսկ էջերէն կը տեսնենք, որ մա՛րդն է միշտ Տիրոջմէ հեռացողը։ «Աւետարանիչը Աստուծոյ Որդւոյն մարդեղութիւնը մէկ բառով կը բնորոշէ՝ Էմմանուէլ, որ կը նշանակէ Աստուած մեզի հետ», յիշեցուց Վեհափառ Հայրապետը եւ ըսաւ. «մենք պէտք է գիտնանք, որ Աստուած մեզի հետ է։ Քրիստոնէական հասկացողութեամբ Աստուած տեսական յղացք կամ գաղափար չէ. մարդոցմէ ու աշխարհէն հեռու անտեսանելի չէ։ Աստուած մարդոց մէջ իջաւ, մարդուն մօտեցաւ, մարդ դարձաւ, որպէսզի մարդը մարդացնէ, մարդուն մէջ Իր Աստուածային պատկերը, Աստուածային նմանութիւնը վերականգնէ։ Աստուած մեզի հետ է ամէն տեղ եւ կը սպասէ, որ մենք եւս Իր հետ ըլլանք»։

Հայրապետը իր պատգամը եզրափակեց՝ ըսելով, որ մեծ պահքը առիթ է ու հրաւէր Աստուծոյ դառնալու, Աստուծոյ հետ խօսելու ու Աստուծոյ հետ ըլլալու։ Աստուած պատրաստ է մեզ լսելու։ Մեծ պահքը առիթ է Աստուծոյ ներկայութիւնը ապրելու։ Եթէ հեռացած ենք Անկէ ինչ-ինչ պատճառներով՝ մօտենա՛նք Անոր եւ Անոր ներկայութիւնը կեանքի վերածենք մեր կեանքին մէջ։

Աւարտին, Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ Արեւագալի արարողութեան շարականները գեղեցկօրէն մեկնաբանած Դպրեվանքի սաներուն եւ խօսքը ուղղելով մեր ծնողներուն՝ յանձնարարեց, որ իրենց զաւակները ուղղեն Դպրեվանք, որ Սփիւռքի հիմնական կառոյցներէն մէկը կը հանդիսանայ։ Ան նաեւ ողջունեց Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը։ Այս առիթով Արամ Ա. Կաթողիկոս նաեւ ողջունեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Ս. Նշան եկեղեցւոյ թաղականութիւնը, տիկնանց յանձնախումբը եւ յարակից մարմինները՝ անոնց մաղթելով արդիւնաւէտ ծառայութիւն։

Եկեղեցական արարողութենէն ետք, գլխաւորութեամբ Վեհափառ Հայրապետին, հոգեւորականաց դասը, Ազգային Իշխանութիւնը, թաղականութիւնն ու դպրեվանեցիները, եկեղեցւոյ սրահին մէջ միասնաբար ունեցան իրենց աւանդական նախաճաշը, որ պատրաստուած էր Ս. Նշան մայր եկեղեցւոյ տիկնանց յանձնախումբին կողմէ»,- նշված է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ձերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան
Ամենադիտված