Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկին ՔՊ-ական չի լինում». վատ բեմադրություն՝ Աղազարյանի և ՔՊ-ի մասնակցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում կայացած խայտառակ քվեարկություններից հետո իրավապահները մեղադրանք են առաջադրել Ազգային ժողովի 2 պատգամավորների` «Քաղաքացիական պայմանագրից» վտարված Հովիկ Աղազարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Ու թեև նախքան քրեական հետապնդումը կասկածներ կային, որ պատգամավորներից մեկին կամ երկուսին էլ կալանավորելու են, հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնելիս խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Ըստ էության, նման խափանման միջոցն առանձնապես շատ բան չի փոխում պատգամավորների կարգավիճակում, թեպետ ցանկացած պահի իշխանությունները կարող են նրանց բռնաճնշումների ենթարկել և կալանավորել, եթե փորձեն դուրս գալ վերահսկողությունից կամ ավելի ինտենսիվ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվեն։

Այդուհանդերձ, խորհրդարանում կայացած քվեարկությունը վկայում է, որ առնվազն Հովիկ Աղազարյանի` ՔՊ-ից հեռացումն ու Նիկոլ Փաշինյանին ատամ գցելը վատ կազմակերպված բեմադրություն է։ Հիշեցնենք, քվեարկություններին մասնակցել էին 67 պատգամավորներ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել, մասնակցել էին միայն 65 պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագրից» և ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Թեև քվեարկությունը փակ է եղել, Հովիկ Աղազարյանը ստացել է 65 կողմ, 2 դեմ քրեական հետապնդման համար, այսինքն` ինքն ու Ասլանյանը, ըստ տրամաբանության, դեմ են քվեարկել իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու որոշմանը։ Տարոն Մարգարյանի դեպքում 67 պատգամավորներ կողմ են քվեարկել պատգամավորին քրեական հետապնդման ենթարկելու, ինչը նշանակում է, որ և Ասլանյանը, և Աղազարյանը կողմ են եղել իրենց ընդդիմադիր գործընկերոջը քրեական հետապնդման ենթարկելու հարցին։ Ու թեպետ քվեարկությունից հետո երկուսն էլ փորձում էին հերքել կամ առնվազն խուսափել լրագրողների հարցերից, ակնհայտ է, որ նախկին ՔՊ-ականները առաջնորդվել են «Նախկին ՔՊ-ական չի լինում» սկզբունքով և հերթական անգամ իրենց հավատարմությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ երևույթին, հենց դրանով է պայմանավորված դատախազության մեղմ վերաբերմունքը։

Սաթինե Ասլանյան

Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են
Ամենադիտված