Աղջիկը 100 հազար դոլար է ծախսել Բարբիի նմանվելու համար (ֆոտո)
ՖՈՏՈԲրազիլացի Ջեննիֆեր Պամպլոնան 100 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկին։ Այսպիսի քայլի աղջիկը որոշել է դիմել ընկերոջ ՝ «բրազիլացի Քենի» մահից հետո, ով պլաստիկ վիրաբուժության երկրպագու էր։
Այժմ արդեն աղջիկը շարունակում է նրա գործը՝ չնայած բժիշկների զգուշացումներին։ Ջեննիֆերը, ով աշխատել է որպես մոդել, կատարել է տասնյակ պլաստիկ ու կոսմետիկ պրոցեդուրաներ։
Աղջկա ներկայիս նպատակն է ունենալ Քիմ Քարդաշյանի նման բարեմասնություններ։
«Պլաստիկ վիրաբուժությունն ինձ դուրս բերեց դեպրեսիայից նրա մահից հետո»,-ասել է աղջիկը։
Ընկերոջ մահից հետո Ջեննիֆերին հրավիրել էին հեռուստաշոուի, որտեղ էլ նա սկսել էր իր վերափոխումը։ Այժմ արդեն 24-ամյա աղջկան դժվարությամբ են ճանաչում անգամ ծնողները։





