Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապարտեզի տնօրենը գումար էր հափշտակել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Ընդ որում՝ նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, որոնց հիման վրա հաշվարկված ու փոխանցված աշխատավարձերը տնօրինել է անձամբ:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-2023 թթ. ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար:

Ընդհանուր առմամբ՝ վերը նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է 50,6 մլն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 4 անձի: Նրան օժանդակած ևս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները. «Փաստ»Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է. «Փաստ»Յոթնամյա ավեր. «Փաստ»Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը WTA․ Էլինա Ավանեսյանը 37-րդն է Ուզում են վախեցնել, բայց ինքը պետք է վախենա․ Արա Աբրահամյան Երևանում «Volkswagen»-ը բախվել է «Իվանյանս» ՍՊԸ-ի «Opel Combo»-ին և այն մոտ 80 մետր առաջ է հրել Եվրոպայից խորհրդարանական ներկայացուցիչներ են ժամանել ԿիեւԳյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկՀայտնի է դարձել Կիև ժամանած արտասահմանցի հյուրերի մասին Նորություն հղիության և անաշխատունակության նպաստի հարցով Դատարանը Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Ամփոփվել են Գյումրու ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումները․ ինչ է հայտնի Արեգակի վրա գրանցվել է 5 հզոր բռնկում. ապրիլը կսկսվի գեոմագնիստական փոթորիկներով 1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհինԶոհվել է11 մարդ, փրկվել է 4-ը․ ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … կարմիր փողով ՏՏ ատրճանակ Մեդվեդևը նշել է Եվրոպայի գլխավոր ռուսաֆոբներին «Հրաժեշտ Ղարաբաղի հետ» «Եվրոինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանմանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը