Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է Թուրքիայի նախագահի գրասենյակը
Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում կարգավորման հարցը։
Թուրքիայի ղեկավարը ՌԴ նախագահին ասել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման համար, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։