5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղազախստանի կենտրոնական հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
!պիկենտրոնը գտնվել է Մերկե գյուղից 23 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է 15,9 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։
Ինչպես նշում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցը, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Ղազախստանի Ժամբիլի շրջանի Կուլան գյուղում։ 2 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Շու, Տարազ քաղաքներում, ինչպես նաև շրջանի Թոլե բի, Սարիքեմեր, Կորդայ, Ասա, Մոյնկում գյուղերում, ինչպես նաև Ալմաթիում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։