Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում տեղի է ունեցել օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։