Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրելը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այսօր առաջնային խնդիր է դարձել: Կարծիք կա, որ սա նրա համար ներքին սպառման՝ քաղաքացիներին համոզելու մի թուղթ է, որ նա խաղաղություն հաստատեց, և երկրորդ՝ որ արտաքին խաղացողների առջև ստանձնած պարտավորությունները կատարում է: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն այս երկու դիտարկմանը հավելում է ևս մեկը. «Նա ուզում է փակել Արցախի հետ կապված բոլոր խնդիրները: Փորձենք իր տեսանկյունից հարցին նայել: Ենթադրենք՝ ստորագրեց այդ փաստաթուղթը, արդեն խաղաղություն է, մի քանի ամսից հասավ նրան, որ ճանապարհները բացվեցին, մի տարի հետո Ալիևը «մարդասեր» դարձավ և ռազմագերիներին, ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակեց: Այս դեպքում կկարողանա գոնե մասամբ արդարանալ իր թիմակիցների մոտ այն բոլոր ողբերգությունների համար, որոնք եղան իր իշխանության օրոք: Ընտրություն է լինելու, և նա ուզում է փակել «ռևանշի ճանապարհը», որ իրեն, իր թիմին չմեղադրեն: Նա կասի՝ ճիշտ է, դա եղել է, բայց դրա փոխարեն, ինչպես հիմա է հաճախակի ասում, ստացել ենք ինքնիշխանություն, անկախություն: Այսօր իր այդ խոսքերին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց ձեռքին ստորագրված թուղթ ունենալու պարագայում գոնե դա ցույց կտա և կասի՝ սրան հասա, «թալանչի նախկինները» չունեին խաղաղության պայմանագիր, իսկ մենք ունենք: Որքան մտածում ես, վերջում հանգում ես նրան, որ հիմնական խնդիրն իր անձնական անվտանգության ապահովմանն է վերաբերում: Կարող ես լավ հռետոր լինել, մանիպուլացնել, բայց փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ի իշխանության օրոք կորցրել ենք Արցախը, որը հազարամյակներ շարունակ հայերով է բնակեցված եղել թե՛ անկախ, թե՛ կիսաանկախ վիճակում, թե՛ կայսրությունների տարածքում: Եղել է, հիմա չկա: Սա է պայմանագիրը ստորագրելու իր մոտիվացիան, որ արագ հարցը փակի և տանի ուրիշ տեղ, ասի, որ հիմա ուրիշ ճանապարհով ենք շարժվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Բայց Ադրբեջանը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, առաջ է քաշում հին ու նոր պահանջներ: «Փաշինյանը փորձում է ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք ճնշեն Ադրբեջանին: Վերջինիս դիրքորոշումը պարզ է՝ քանի կարելի է ինչ-որ բան պոկել, փորձելու են պոկել, երբ հնարավորություն չլինի, գուցե ստորագրեն այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է շտապի, եթե քայլ առ քայլ հասնում է իր ցանկացածին»:

Տեսակետ կա, որ Ադրբեջանի ախորժակը զսպում են գերտերությունները, որոնք աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհն են ընտրել: Մյուս կողմից՝ սահմանային գյուղերից կրակոցների մասին ահազանգում են քաղաքացիները, ՊՆ-ն հայտնում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ «Այսօր մի իրավիճակ է, երբ նոր արկածախնդրության գնալը մի քիչ վտանգավոր է Ադրբեջանի համար: Տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումները, որտեղ, երևի թե, քննարկվում են բոլոր հարցերը, ինչի մասին բարձրաձայն չի ասվում: Որոշել են լուծել ամենաբարդ՝ Ուկրաինայի թնջուկը, մեծ դժվարությամբ, բայց առաջ են գնում: Ըստ իս, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չեն հանդուրժի, որ Ադրբեջանը նոր լայնածավալ խնդիր ստեղծի: Փոքր սադրանքներ կարող են լինել, բայց լուրջ բախումների չեն գնա: Կրակոցները, սադրանքները մի քիչ կապում եմ Հայաստանի ներքին զարգացումների՝ ընտրությունների հետ: Արցախի էթնիկ զտման ժամանակաշրջանը համընկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, ՔՊ-ն մեծամասնություն չէր հավաքել: Հիմա Գյումրիում են ընտրություններ սպասվում: Նպատակն է, որ մարդկանց մեջ տագնապը մի քիչ ավելանա, եթե այն ավելանում է, շահում է Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը: ՔՊ-ի կողմից սադրանքները շարունակվում են: Օրինակ՝ ԱԺ-ն ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Կարող էին դա հետաձգել մի որոշ ժամանակով, բայց Մոսկվային ուղղված մանր կսմթոցները շարունակվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ջանում են փակել Արցախի հարցը, տարբեր երկրներից, կազմակերպություններից ու անհատներից հակառակի մասին վկայող գործողություններ ենք տեսնում: «Բոլորի համար ակնհայտ է, որ չկա հայկական Արցախ, տեղի է ունեցել էթնիկ զտում: Շվեյցարիայի խորհրդարանի որոշումն է այս մասին փաստում, ԱՄՆ-ից են պարբերաբար ակնարկներ հնչում, Ռուսաստանն ասում է՝ եռակողմ հայտարարությունն ակտուալ է: Բոլոր հիմքերը կան իրավիճակ փոխելու, բայց կա նաև Նիկոլի և Ալիևի ցանկությունը՝ հարցը փակելու: Ընդդիմադիր գործիչներին հաճախ են ասում՝ լինեիք իշխանության, ի՞նչ էիք անելու: Նախ՝ այս մարդիկ պետք է հրաժարական տան, հաջորդիվ եկողները պետք է փորձեն լուծումներ գտնել: Ցանկության դեպքում այդ հարցն առնվազն կարելի է բարձրացնել և քայլ առ քայլ փորձել հասնել ինչ-որ արդյունքի՝ սկսած արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդրից: Նույնիսկ Բաքուն չի կարող ժխտել այդ իրավունքը: Նա հիմա էլ չի ժխտում, բայց ասում է՝ թող վերադառնան իմ պայմաններով: Ռուսաստանը նշում է, որ տեղյակ են Բաքվի դիրքորոշումից, բայց չգիտեն, թե որն է Երևանի դիրքորոշումը:

Որքան Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով: Բայց պետք է հասկանալ՝ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունքում էր, դրանք լրիվ ուրիշ տեղ էին տանում, այլ՝ սուբյեկտիվ գործունեության հետևանք: Եկավ մի մարդ ու թիմ, որոնց խելքի բանը չէր այս թնջուկի լուծումը: Եթե այս մարդը հեռանա, ամեն ինչ միանգամից չի փոխվելու, բայց, կախված տարբեր զարգացումներից՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ աշխարհում, եթե հարցը «տաք» պահենք, կարող ենք իրավիճակ փոխել, սուբյեկտիվ գործոնը սկսի աշխատել հայկական հարցերի լուծման օգտին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում
Ամենադիտված