Խուզարկել են քաղաքապետի բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկեսրային պատկանող գազալցակայանում սպանությունից հետո իրավապահները խուզարկել են Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի բնակարանը, գրել են ԶԼՄ-ները։
Հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:
էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Մեկ հոգի մեղադրյալ է։