Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեուլում ասֆալտ է փլուզվել, մարդ է մահացել։
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մոտոցիկլավարը հայնվել ասֆալտի տակ։ Մոտոցիկլավարը մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է 18 ժամ որոնողափրկարարական աշխատանքներից հետո՝ 20 մետր խորության վրա։ Մեքենայի վարորդը, ով փլուզման պահին ընթացել է ճանապարհի երկայնքով, վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։
Տարածքում մետրոյի թունել է կառուցվել, ուստի փրկարարները ստիպված են եղել ջուրը դուրս բերել ու մոտոցիկլավարին որոնել ցեխի և շինարարական տեխնիկայի մեջ։ Ճանապարհին խառնարան է գոյացել ջրատարի պայթելու պատճառով։