Լավրովը դետալներ է հայտնել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էր Ռիադում կայացած բանակցություններին առաջին հերթին քննարկվել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Մոսկվան կողմ է սևծովյան նախաձեռնությունը բոլորի համար ավելի ընդունելի ձևով թարմացնելուն»,- ընդգծել է նա։
Լավրովն ասել է, որ Ռուսաստանին հստակ երաշխիքներ կպահանջվեն, երբ վերսկսվի Սևծովյան նախաձեռնությունը, «դրանք կարող են լինել միայն Վաշինգտոնի կողմից Զելենսկիին ուղղված հրամանի արդյունքը»։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ ԱՄՆ-ը լսել է Ռուսաստանի Դաշնության ազդանշանը երաշխիքների վերաբերյալ։ «Նրանք հասկանում են, որ միայն իրենք կարող են դրական արդյունքի հասնել Կիեւի ահաբեկչակութուններն ու հարձակումները կասեցնելու հարցում»։