Թուրքիայում հայկական երկհատոր գիրք է հրատարակվել
ՖՈՏՈ
Թուրքիայում հայկական «Փարոս» հրատարակչությունը 15 ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն «Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության և ուսուցման պատմություն» վերնագրով երկհատոր գիրքը, գրել է «ԱԳՕՍ»-ը։
Այն տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնդրամի հովանավորությամբ։ Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է։
Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը: