Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր՝ մարտի 25-ին, կանցկացնի Անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) նիստ, որը, ըստ պետության ղեկավարի մամուլի ծառայության, նվիրված է այս տարվա աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին։
«Նիստի ընթացքում խորհրդի անդամները կքննարկեն քաղաքական և ընտրական կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվության շահարկումը և նախընտրական քարոզարշավի վրա արտաքին ուժերի ազդեցության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կքննարկվի քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի և գալիք ընտրությունների պաշտպանության համար կիբերանվտանգության ամրապնդման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։