Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը արգելել է երկիր մուտք գործել վրացի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են հանրապետությունում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ կոպիտ միջոցներ կիրառելու համար: Այս մասին ասվում է գերմանական գերատեսչության X էջում։
Հայտարարության մեջ ասվում է, որ գրեթե երեք ամիս վրացիները մասնակցում են բողոքի ակցիաների ՝ ի պաշտպանություն իրենց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու և գործող իշխանությունների կուրսի դեմ:
Գերմանիայի ղեկավարության կարծիքով՝ վրաց ժողովուրդը դեմ է «ահաբեկմանը, բանտարկությանը և բռնությանը»։
«Արգելքը սահմանվել է դրա համար պատասխանատու անձանց դեմ», - նշել են գերատեսչությունում։