Չեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան 2025 թվականին կարող է չստանալ մոտ 500 000 արկ Չեխիայից, եթե Պրահայում իշխանության գա նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ընդդիմադիր ANO շարժումը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի ներկայիս վարչապետ Պետր Ֆիալան։
«Բաբիշը դեմ է զինամթերքի այս նախաձեռնությանը, դեմ է պաշտպանական ծախսերին։ Նա խոսում է խաղաղության մասին՝ առանց որևէ պայմանի»,- ասել է Ֆիալան։
Մարտին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ Ուկրաինան նախադրյալներ չունի Ռուսաստանի դեմ պայքարում հաջողության հասնելու համար նույնիսկ մինչև 2023 թվականի «մեծ հակահարձակումը»: Նրա կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է աջակցել հանրապետությանը, որպեսզի նա կարողանա պահպանել իր ունեցած տարածքը և հնարավորինս արագ պայմաններ ստեղծել հրադադարի և խաղաղության համար։