Վթարի հետևանքով 6 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Տաթև Ի.-ի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Ք.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տաթև Ի.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Գայանե Կ-ն, 22-ամյա Մանուշակ Պ.-ն, Էրիկ Ք.-ն և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Ռազմիկ Բ.-ն և 19-ամյա Ռաֆայել Խ.-ն տեղափոխվել են «Մեդլայն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող բժշկական կենտրոնի աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: