Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 22-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։», – հայտնում են դեպարտամենտից։