Ռոնալդուին 5 տարվա ազատազրկում է սպառնում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 5 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու պատճառով:
Այս մասին գրում է Marca-ն: Նախնական տեղեկության համաձայն, պորտուգալացի ֆուտբոլիստը 2011-2013 թվականներին խուսափել է մոտ 600 հազար եվրո հարկերից: Իսպանիայում դա համարվում է քրեորեն պատժելի արարք: Ռոնալդուին սպառնում է 5 տարվա ազատազրկում: