ԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ չգիտի, թե այս պահին ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի քանի զինծառայող կա: Euromedia24-ը Զինված ուժերի ԳՇ-ին գրավոր հարցում է ուղարկել` հարցնելով, թե այս պահին ՀՀ սուվերեն տարածքում քանի ադրբեջանցի զինվորական կա, և ինչ է պատրաստվում անել ԳՇ-ն` նրանց չեզոքացնելու համար:
Սակայն այս պարզ հարցին պատասխանելու համար ԳՇ-ն մեկամսյա ժամկետ է խնդրել, հավանաբար փորձում են հաշվել ադրբեջանցիներին:
Նշենք, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են ներխուժել Ջերմուկի, Սոթքի և այլ ուղղություններով: ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը հայտարարել էր, թե ադրբեջանցիները կհեռանան, երբ նրանց պարենը կվերջանա: