Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս է հասցնում Իրանի ժողովրդին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք (ԱՄՆ-ն-խմբ.) պետք է իմանան, որ մենք երբեք չենք նախաձեռնել հակամարտությունը, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնի Իրանին, կարժանանա ծանր ապտակի», - ասել է Խամենեին:
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ է տվել Իրանին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար։
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։