Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից վաղաժամ հեռացել է Արցախի պետական համալսարանի դասախոս, ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակից Սիլվա Միքայելյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին ժամը 17:30-20:00՝ «ԵԴԵՄ» սգո սրահում (Երևան Դաշտենցի փող., 68/1 շենք Էրեբունի վարչ. շրջան)։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 12:00-ին նույն սգո սրահից՝ Նուբարաշենի (Սովետաշենի) գերեզմանատուն: