Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լիլիթ Կարապետյան. «Մեծ դժվարությունների միջով ենք անցել «Հայ զինվոր» տեսահոլովակը նկարահանելու համար»

ՖՈՏՈ

BlogNews.am/Երգչուհի Լիլիթ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի, որի մանրամասները և լուսանկարները տրամադրել է BlogNews.am-ին: Երկարատև և բարդ աշխատանքներից հետո երգչուհու երգի պրեմիերան կկայանա մայիսի 28-ին: 

«Նոր աշխատանքս զինվորի մասին է։ Կարծում եմ՝ շատերը կհիշեն «Դե, տղերք, պինդ եղեք» երգս, որը մի տասը տարի առաջ էի ներկայացրել: Այդ երգի համար ես ունեցել եմ տեսահոլովակ, որը մի քիչ ավելի սիրողական մակարդակի է եղել: Այս թեմայի մեջ ես արդեն փորձ ունեի, գիտեի, որ այդ երգս շատ սիրված է: Միշտ ինձ մոտենում էին զինվորներ, ասում էին՝ այդ երգը իրենց ուժ է տվել, ավելի հեշտացրել իրենց ծառայությունը, և դրանից ոգևորված՝ ուզել են գնալ, սահմանին կանգնել: Այդ երգից էլ ոգեշնչված՝ միտք ունեի ևս մեկ երգ ունենալ՝ զինվորին նվիրված: Երբ «Քեզ հետ» երգիս ժամանակ աշխատում էի Ռիչարդ Մադլենյանի հետ, նա  ինձ այդ ժամանակ բավականին շատ երգեր էր ուղարկել, որոնց մեկը, որն առանց խոսքերի էր, կպել էր սրտիս: Երբ ավարտեցինք «Քեզ հետ» երգի աշխատանքները, կրկին հիշեցի լսածս երգի մասին, որն, անկախ ինձնից, հայրենիք, զինվոր, ուժ էր հիշեցնում, և այդ կերպարն անընդհատ գալիս էր աչքիս առաջ: Զանգեցի Ռիչարդին և երգը վերցրի, իսկ խոսքերը, բնականաբար, վստահեցի Ավետ Բարսեղյանին և, իհարկե, որոշեցի տեսահոլովակ նկարահանել»,- պատմում է Լիլիթը։

Երգչուհին նշում է, որ բավականին ծանր և բարդ աշխատանք է եղել, անգամ մի քանի անգամ հետաձգվել է նկարահանման օրը. «Մեծ դժվարությունների միջով ենք անցել. բնականաբար, զինվորներին տեսահոլովակում նկարահանելը, զորմասում նկարահանում անցկացնելը թղթաբանության հետ կապ ունեն: Այս աստիճանի դժվար երբեք ինձ համար չի եղել, երբ ցանկանամ տեսահոլովակ նկարահանել, և նման խնդիրներ լինեն»:

Ի դեպ՝ երգչուհու տեսահոլովակում նկարահանվել է 7-ամյա որդին՝ Կարենը, ով մայրիկի հետ փոքրիկ հատված է կատարելու: «Ցանկացած մայր, երբ որդի է ունենում, զինվորի կերպարը միշտ քո աչքի առաջ է լինում: Նա ապագա հայ զինվոր է, հայրենիքի պաշտպան է: Ես միշտ մտածել եմ, որ եթե զինվորների տեսահոլովակ նկարահանեմ, ես պետք է որդուս ինչ-որ կերպ ներգրավեմ: Քանի որ նա բավականին լավ է երգում, որոշեցի՝ մի փոքր հատված էլ նա կատարի, և այդպես ես նրան ներկայացնեմ, որ ապագա հայ զինվոր է»:

Իսկ այն հարցին՝ ինչպես ստացվեց որդու հետ համատեղ աշխատանքը, երգչուհին պատասխանեց. «Ես այնքան խառնված էի, որ շատ քիչ եմ կարողացել հետևել նրան: Միայն մի բանն եմ շատ լավ ֆիքսել. երբ որդիս այդ եղանակին զինվորական շորերով էր, ինչը բավակականին անհարմարավետ էր նրա համար, երեխաս ասաց. «Մամա, հոգնեցի արդեն, ոնցոր տասը տարի այս շորերը հագիս լինեն»։ Նկարահանման տարածքում գտնվող արդեն բավականին փորձառու զինվորականներն ասացին՝ է, Կարեն ջան, դա շատ հաճելի բան է, բա ես ի՞նչ ասեմ, 21 տարի է՝ կրում եմ այս համազգեստը»: 

    

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված