Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր,Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր,  Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր, Քրդստան՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1763 –վախճանվել է  Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։ 

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878- ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 - ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 - ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 - վախճանվել է  բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981- գործարկվել է Արփա - Սևան ջրանցքը։

1988- տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում աճող նացիոնալ-ժողովրդավարական շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ 

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։ 

2002-Կառավարությունը իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին  այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ։

2006 - վախճանվել է  դերասան Գևորգ Աշուղյանը։

2008-Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2014-Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարությունը դարեցվել է։

2015-Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։ 

2016- Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվել է Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը: 

2017-Նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019- Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021-վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

2022- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ

630- Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 —Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։ 

1413 – Հենրիխ 5-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 —Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 —Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685- ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է  ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։


1839 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 —ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է  Բահայի օրացույցի սկիզբի օր։


1846 —բելգիացի փողային երաժշտական գործիքների վարպետ Ադոլֆ Սաքսը արտոնագրել է սաքսոֆոնը։

1857- Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:


1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 —բոլշևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։


1921- հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 — Փարզում ոմն բժիշկ Ռոժեն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ծխելը օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինը ունի հակամանրէային ազդեցություն։

1925- ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 —Նյու-Յորքում ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը։

1962 —ըստ ամերիկացիների գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որը իրականացրել է գորշ արջը դուրս  նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ /ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետին։

1963 —փակվել է ԱՄՆ-ի Սան-ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։  

1981 —ԱՄՆ-ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 —Նամիբիան հայտարարել է իր անկախության մասին ՀԱՀ-ից։

 1998 - վախճանվել է  ռուս բալերինա Գալինա Ուլանովան։

2000 - Հովհաննես Պողոս 2-րդը կատարել է այց Իսրայել, որը որևէ Հռոմի պապ չէր իրականացրել։

2006 —Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը առ այն , որ ստեղծել է  «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012- վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերա‎ն։

2014- Ռուսաստանի Ֆեդերացիայի խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

2022– Չինաստանի Տէնսյանե նահանգում ընկել է Բոինգ–737 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 132 մարդ:

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված