Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ կատարվում է Սիրիայում վերջին օրերին, հերթական անգամ ցնցել է աշխարհը։ Հայկական աշխարհում այդ սարսափելի պատկերները, հասկանալի պատճառներով, կոնկրետ ասոցիացիաներ են առաջացրել ինչպես պատմական առումով, այնպես էլ շատ մոտ անցյալի իրադարձությունների հետ կապված: Ավելին, դրանք տեղի են ունենում մի երկրում, որտեղ ապրում է արաբական աշխարհի ամենանշանակալի և ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որի մեծամասնությունը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, գրում է prokavkaz.news–ը։

Քրիստոնյաների պաշտպանությունը պահանջող բարձր ձայներ են լսվում տարբեր երկրներից և տարբեր կազմակերպություններից, այդ թվում հայկական։ Բայց այդ խմբում Հայաստանի պաշտոնական ձայնը չի լսվում։ Հայաստանի իշխանությունները տեղից չշարժվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնվեց երկու հայերի՝ հոր և որդու մահվան լուրը: Միայն սոցցանցերում և լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներից հետո ԱԳՆ մամուլի քարտուղարից հնարավոր եղավ մի քանի բառ քամել։ Նա պարզապես բառացի հայտարարեց, որ իրենք, տեսնում են, հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, և որ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 27-ին՝ թուրքական վստահված անձանց կողմից Սիրիան գրավելուց մեկ ամիս անց, Փաշինյանը և Միրզոյանը Դամասկոս ուղարկեցին փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանին։ Այսինքն պետական հեղաշրջումից և թուրքամետ ռազմական կազմավորումների կողմից իշխանության զավթումից գրեթե անմիջապես հետո Հայաստանն իր ներկայացուցչին ուղարկեց Սիրիա և օգնություն առաջարկեց այն իշխանություններին, որոնց թիկունքում պարզ երևում է Անկարայի անհագ մռութը։ Եվ դա տեղի ունեցավ Սիրիայի նոր իշխանությունների հանդեպ աշխարհի երկրների մեծ մասի զգուշավոր և զուսպ վերաբերմունքի ֆոնին։

Կասկածից վեր է, որ, ինչպես Կոստանյանի այցը, այնպես էլ ներկայիս Երևանի համառ լռությունը պայմանավորված է թուրքերին հաճոյանալու ցանկությամբ։ Ո՛չ խաղաղ բնակիչների ցեղասպանությունը, ո՛չ Սիրիայի և ողջ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությանը, ներառյալ հայկական համայնքներին սպառնացող հսկայական վտանգը, ո՛չ էլ 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցածը և այն, ինչ այսօր տեղի է ունենում սիրիացի քրիստոնյաների հետ, չի կարող սասանել Փաշինյանի և նրա կամակատարների նվիրվածությունը թուրքական քաղաքականությանը, Անկարայի շահերին ու նպատակներին և անձամբ Էրդողանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Անգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ինՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾ
Ամենադիտված