Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

 

Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։

 

Մինչ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ կպարզեին դեպքի վայրը, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Խազախեթյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի գլխավորությամբ պարզում են, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հեսցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հովհաննես Մանուկյանը և կրտսեր պարեկ Դավիթ Թահմիզյանը։

 

Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։

 

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։

 

Այն, որ Լոռու մարզում քրեական իրավիճակը չի հանդարտվում և շարունակում է մնալ լուրջ անհանգստություն տեղացիների համար, գաղտնիք չէ, իսկ մինչ երեկվանից համացանցում անարգանքի սյունին են գամում Լոռու մարզի քրեական ոստիկաններին արցախցի երիտասարդին խոշտանգելու չեղած հանցագործությունը իր վրա վերցնելու համար, հերթական այս դեպքը ցնցել է ողջ Սպիտակը։ Քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնում, որ տեղի ոստիկանությունը այլևս չի տիրապետում օպերատիվ իրավիճակին, իսկ քրեական ոստիկանությունն էլ չի կարողանում կամ չի փորձոմ և ցանկանում ակտիվ աշխատանքներ կատարել հանցագործություների կանխման ու բացահայտման ուղղությամբ և այն խնդիրը, որ Լոռու մարզը հավակնում է նորից դառնալ քրեական անվերահսկելի մարզ, պետք է մտահոգի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայում
Ամենադիտված