Բրիտանացի բոդիբիլդերը 1 տարում ողջ մարմինը ծածկել է դաջվածքներով (ֆոտո)
ՖՈՏՈԲրիտանիայի Մանչեստեր քաղաքի բնակիչը, ով զբաղվում է բոդիբիլդինգով, 14 ամսվա մեջ ողջ մարմինը ծածկել է դաջվածքներով։
59-ամյա Ռեյ Հոութոնը դաջվածքների վրա ծախսել է 5,5 հազար ֆունտ ստեռլինգ։ Տղամարդը ցանկացել է ծածկել ձեռքերի նախկին դաջվածքները, սակայն որոշել է կանգ չառնել դրանով։Նա ձեռք չի տվել միայն դեմքին, ոտքերին ու աճուկներին։
Բրիտանացին նշել է, որ շնորհիվ նոր կերպարի իրեն երիտասարդ ու վստահ է զգում, այնինչ ամաչում էր իր նախկին դաջվածքների համար, որոնք արվել էին երիտասարդ ժամանակ՝ զինվորական ծառայության ընթացքում։