Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրի´ր, կյանքը կարճ է. Սարգիսը նաև հոսպիտալներ է այցելում, ոգևորում մյուս վիրավորներին. ՖՈՏՈ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան պատերազմը երկար ձգվեց. այն շարունակվում էր երեկ, չի ավարտվել նաեւ այսօր: Հոր` ազատամարտիկ Վանիկ Ստեփանյանի օրինակով Սարգիս Ստեփանյանն ընտրեց զինվորականի գործը: Մի քանի տարի շարունակ հատուկ նշանակության ջոկատում կատարում էր բարդ ու վտանգավոր առաջադրանքներ: 2014-ի հուլիսի 29-ին դարձյալ այդպիսի հանձնարարություն էր ստացել: Հակառակորդի նշանառության տակ գտնվող տարածքից հարկավոր էր դուրս բերել ծառայակից վիրավոր ընկերոջը: Բայց նրանից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա ական է պայթում: Այնքան ուժգին, որ Սարգիսը զրկվում է երկու ոտքից ու աջ ձեռքից: Ընկերը զոհվում է, իսկ Սարգսի կյանքը հաջողվում է փրկել:

Այսօր նա Հայաստանում միակն է, որի երեք վերջույթներն անդամահատված են: Բայց Սարգիսը շարունակում է ապրել ու նաեւ ապրեցնել ուրիշներին, գոտեպնդել նրանց, ոգեւորել: Վերադարձել է ծառայության, ակտիվ կյանք է վարում, նոր սպորտաձեւով է զբաղվում, լեռներն է բարձրանում: Ու թվում է` ոչինչ ի զորու չէ կոտրել նրա կամքը: «Կյանքը կարճ է, պետք է հասցնել ապրել, վայելել, արարել»,- ասում է 33-ամյա մայորը:

Նախկինում ծանրամարտիկ Սարգիս Ստեփանյանն այժմ բազկամարտն է ընտրել: Շատ լրջորեն է տրամադրված, որոշել է միջազգային ասպարեզ դուրս գալ ու լուրջ արդյունքներ ցուցաբերել: Նպատակ ունի մասնակցել Բուլղարիայում հոկտեմբերին կայանալիք բազկամարտի աշխարհի առաջնությանը եւ հաղթանակով վերադառնալ: Այժմ կանոնավոր կերպով մարզվում, նախապատրաստվում է դրան` մարզիչ Արտավազդ Նալբանդյանի հետ միասին: Իսկ մինչ այդ Սարգիս Ստեփանյանի անունը տեղ է գտել հայկական ռեկորդների «Դյուցազնագրքում»:

«Կանգնած դիրքով` երկու պրոթեզների վրա 32 կիլոգրամանոց կշռաքարը ինքնուրույն բարձրացրել եմ, 9 անգամ սեղմում վարժություն եմ կատարել եւ ինքնուրույն իջեցրել եմ, որը գրանցվել է Հայաստանի ռեկորդների գրքում: Հիմա պետք է նամակ գրենք` նաեւ Գինեսի ռեկորդների գրքում ընգրկվելու համար, որպեսզի այնտեղից պատասխանեն` դա ռեկո՞րդ է, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա սովորել է մի ձեռքով լողալ, ու հնարավոր է` 20 մետր ջրասույզ լողի ցուցանիշի շնորհիվ զինվորականի անունը եւս մեկ անգամ հայտնվի «Դյուցազնագրքում»: Որոշել է նաեւ բարձրագույն ռազմական կրթություն ստանալ՝ այդ բնագավառում ունեցած գիտելիքները էլ ավելի խորացնելու: Ակտիվորեն պարապում է՝ նպատակ ունենալով արդեն այս տարի ընդունվել պաշտպանության նախարարության համապատասխան ուսումնական հաստատություն:

Վերջույթները կորցնելուց հետո Սարգիսն աշխատում է հնարավորության դեպքում անպայման այցելել տարբեր վիրավորումներ ստացած եւ հոսպիտալում գտնվող զինծառայողներին: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես հաճախ է եղել նրանց մոտ:

Սարգիս Ստեփանյանը` ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգհորյանի հետ

«Երբ ես իմ վիրավորումից հետո արդեն ոտքի եմ կանգնել, կարողացել եմ ինքնուրույն տեղաշարժվել` քայլել, մեքենա վարել եւ այլն, վիրավորում ունեցող ցանկացած տղայի միշտ այցելել եմ հոսպիտալներում: Հենց լսում եմ նոր վիրավոր կա, գնում եմ: Առաջին հերթին ես ինքս ինձ լավ եմ զգում դրանից, հետո իրենք էլ ոգեւորվում են, երբ տեսնում են, որ ինձ մոտ մի քիչ ավելի բարդ է ու ես ոտքի վրա եմ, ոչ մի խնդիր չունեմ, ավելի ոգեւորվում են, հասկանում են, որ իրենց խնդիրը շատ ու շատ փոքր է:

Ցանկացած մարդու մոտ ֆիզիկական ուժի մեջ չէ ամեն ինչ (եւ ճիշտը դա է), այլ ոգու ուժեղության: Այսինքն` դու չպիտի կոտրվես, դու պիտի հասկանաս, որ ցանկացած մարդու մոտ կարող է խնդիր առաջանալ` ոտք էլ կորցնի, ձեռք էլ կորցնի, կամ ինչ-որ ավելի լուրջ վիրավորում ստանա, բայց ամենակարեւորը` դու ուղեղով չընդունես այդ կարգավիճակը:

Ես միշտ ասում եմ` դու պիտի ուղեղով չընդունես քո ձեռք բերած հաշմանդամությունը, չպիտի հանձնվես: Եթե հոգեպես ուժեղ ես, ուղեղով ուժեղ ես, ոչ մի խնդիր չի կարող լինել, որովհետեւ կյանքը մի փուլ է բոլորիս համար էլ: Ինչ-որ մի հատված է, ապրում ենք, իրավունք չունենք նեղսրտած ապրել: Ոչինչ չի տալիս դա: Նեղսրտելով՝ քո կյանքում դրական փոփոխություն չես բերելու: Ընդհակառակը, քո վատ տրամադրությունը փոխանցելու ես քո հարազատներին, այն մարդկանց, որոնք քեզ հետեւում են, քո լավն են կամենում:

Դու իրավունք չունես նման կերպ քեզ պահելու: Մարդ պիտի ոգով ուժեղ լինի, հետո նաեւ ֆիզիկականը ամուր լինի, որ լավ լինի ամեն ինչ: Ես կարող եմ պառկել, սայլակի վրա նստել: Բայց ես առաջնահերթ օրինակ եմ ծառայում իմ որդիներին, որոնք ուշադիր հետեւում են իմ յուրաքանչյուր գործողությանը, հետո արդեն ազգիս, որովհետեւ հազարավոր մարդկանց գիտեմ, լսում ու տեսնում եմ, որ ոգեւորվում են իմ բոլոր փոքրիկ հաջողություններով, եւ ես փորձում եմ ավելի ու ավելի մեծացնել այդ հաջողությունները, որովհետեւ մարդիկ ուրախանում են դրանցով: Ես չեմ կարող հանձնվել, թուլանալ»,- կյանքի իր բանաձեւն է ներկայացնում Սարգիսը:

Սարգիսը` ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորում ստացած Արման Ավետիսյանւի հետ

Մայոր Ստեփանյանը կարծում է, որ ամուր կամքն ու ոգին ժառանգաբար են փոխանցվել ու գալիս են արմատներից: «Թեկուզ հենց ապրիլյան դեպքերից հետո ինչքա՞ն մարդ կար վիրավոր, բոլորն էլ կամոք ուժեղ էին: Այսինքն` դա գալիս է մեր գեներից, մեր հող ու ջրից, դաստիարակությունից: Մենք տեսել ենք մեր մեծերին, թե ժամանակին ինչպես են մարտնչել, ինչ դժվարությունների միջով են անցել: Մենք դրանով դաստիարակվել ենք, ու հիմա մենք չէինք կարող ոգով թույլ զգալ, մենք պարտավոր ենք իրենց գործը շարունակել»,-համոզված է նա: Սարգիսը երկու որդի ունի` 10 եւ 12 տարեկան: Ասում է` ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, կարեւորը` սիրով անեն իրենց գործը:

 

Սարգիս Ստեփանյանը վիրավորումից ընդամենը ամիսներ անց` 2014 թվականի դեկտեմբերին հաղթահարել է Թեժքար լեռը

 

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Ամենադիտված