Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բեմականացված այց էր կատարել Գյումրի՝ իր առաջադրած քպական թեկնածուին սատարելու նպատակով: Ու, ինչպես արդեն հայտնի է, վերստին խոսեց... «նախկինների թալանի», իբր այդ «թալանը» հատիկ առ հատիկ հետ բերելու մասին՝ «բրաբուս առ բրաբուս», «յաշիկ առ յաշիկ»... Մի խոսքով, ստացվեց տիպիկ փաշինյանական քարոզչական «ճաշիկ»:

Հարցն այն չէ, որ իր իսկ 7 տարվա ավերակիչ ու աղետային կառավարումից հետո վերստին 2018-ի և անգամ դրանից առաջվա «հին Փաշինյանի» բառամթերքին անցնելը հիմա շատ ավելի փուչ ու նույնիսկ ինքնածաղրանքի պես է հնչում: Չնայած, դա իսկապես էլ նման է Փաշինյանի կողմից ինքն իրեն «պարոդիա» անելու: Ավելին, հարցն այն չէ անգամ, որ նրա այդ հայտարարությունները գործնականում բովանդակազուրկ են: Բուն հարցն այն է, որ ամենից առաջ ինքը՝ Փաշինյանը, և ապա՝ իր գլխավորած իշխանությունը, 7 տարի շարունակ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ եռապատկված ջանքերով ամեն ինչ արել են, որպեսզի իրենց այլևս ոչ մի խոսքին ոչ մի նորմալ մարդ երբեք ու ոչ մի դեպքում չնչին չափով անգամ չհավատա:

Ու ահա, 7 տարվա աղետային իշխանավարումից, բոլոր հնարավոր ուղղություններով ամեն ինչ տապալելուց, Արցախն ուրանալուց, երկիրը անվտանգային լրջագույն սպառնալիքների տակ դնելուց, հազարավոր զինվորների մահվան մատնելուց, կոռուպցիայի ու պետական միջոցների անընկալելի մսխումներից հետո Փաշինյանը նորից հիշել է 2018-ի իր «թավշահեղափոխական» ելույթները, կաղապարները, «թալանը», «նախկինները» ու այդպես շարունակ...

Այսինքն, Փաշինյանը պարզորոշ ցույց է տալիս, որ ինքը բացարձակապես ոչ մի բան չունի առաջարկելու: Այնքան ոչինչ չունի, որ ստիպված է իր իսկ հնամաշ, ինչպես ասում են՝ «խազ ընկած» ձայնասկավառակները կրկին ու կրկին պտտել: Իսկ երբ «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ, բոլորին է պարզ դառնում, որ այն պետք է փոխել, այս դեպքում՝ ձայնարկիչով հանդերձ:

Բավական էր հպանցիկ հայացք նետել սոցցանցային արձագանքներին՝ համոզվելու համար, որ հանրությունը՝ թե՛ Գյումրիում, թե՛ առհասարակ հանրապետությունում, առավելապես համարժեք է գնահատել Փաշինյանի այդ դրսևորումը: Արձագանքների մեծամասնությունը վկայում է, որ մարդիկ ձանձրացել են Փաշինյանի ստերից ու նաև՝ «կտերից»:

Մյուս կողմից՝ բացահայտից էլ բացահայտ էր, որ Փաշինյանը Գյումրի էր այցելել երկրի երկրորդ քաղաքում նախատեսված ընտրությունների հետ կապված: Ըստ երևույթին, Փաշինյանն այս այցը կազմակերպել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը խորապես թքած ունի օրենքի և օրինականության վրա: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզչությամբ: Սա այն դեպքում, որ Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկելու է միայն... մարտի 15-ից:

Սա ընտրական արդար մրցակցության սկզբունքի ևս մեկ կոպտագույն ու խայտառակ ոտնահարում է, վարչական ռեսուրսի ճչացող չարաշահում, այսինքն, այնպիսի գործողությունների դրսևորում, որոնց մասին «ընդդիմադիր աշխատած» տարիներին անդադար աղմկում էր նույն Փաշինյանը:

Դա, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաև որպես իրենց դիրքերի ակնհայտ թուլության խոստովանություն: Այսինքն, հրաշալի հասկանալով, որ Գյումրիում (թեպետ, ինչու միայն Գյումրիում) Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության դիրքերն ու գործերն այն աստիճանի անմխիթար են, վարչապետի պաշտոն զբաղեցնողն անձամբ է եկել «գործին խառնվելու»: Այն էլ պարզվեց, որ գյումրեցիներին ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ մի բան չունի ասելու, վերը նշված ու բոլորին ձանձրացրած, գյումրեցիների ասած՝ «նադայել էրած» «երգերից» բացի:

Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:

Ու հարցն արդեն միայն առանձին վերցրած Գյումրիում կամ Փարաքարում ընտրությունները չեն, այլ հանրային տիրապետող տրամադրություններն ու ընկալումները, որոնցից հիմնականն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, նրանց հայտարարություններն այլևս չեն ընդունվում: Տարիներ շարունակ Փաշինյանի ու նրա իշխանության շրջանառած «կտերն» ու «ստերը» այլևս գերազանցապես հեգնանք ու քմծիծաղ են հարուցում, եթե չխոսենք այլ արտահայտությունների մասին:

Ու հատկապես, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ թալանված «բրաբուսներ» վերադարձնելու մասին, շատերն են արդեն հակադարձում նրան, թե՝ դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին, ձեր «բրաբուսները» մեզ պետք չեն, հնամաշ «ռենջ-ռովերներն» էլ՝ հետը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասին
Ամենադիտված