Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Բազմավեկտոր Թուրքիայի տակ խարխլվում են բոլոր աթոռները»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի միջազգային քաղաքականությունը ժամանակակից պատմության մեջ միշտ հիմնված է եղել «և՛ մերոնց, և՛ ձերոնց» սկզբունքի վրա։ Հիշեցնենք, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունները չեզոքության դիրք են պահպանել և պաշտոնապես միացել հակահիտլերյան կոալիցիային միայն 1945 թվականի փետրվարի 23-ին, երբ առճակատման ելքն արդեն կանխորոշված ​​էր։ Հարկ է նշել, որ այդ պատերազմին մասնակցել են այն ժամանակվա գոյություն ունեցող 74 երկրներից 62-ը, գրում է Politnavigator.news–ը։

Թուրքերը ձգտում են իրենց օգտին օգտագործել ցանկացած համաշխարհային կատակլիզմ: Նրանք նույնիսկ իրենց օգտին օգտագործեցին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական ցնցումները։ Արարատ լեռը, որը մինչ օրս մնում է որպես Հայաստանի խորհրդանիշը, Թուրքիային նվեր են տվել իշխանության եկած բոլշևիկները Սուրմալու հսկայական նահանգի հետ միասին, որը նախկինում Ռուսական կայսրության կազմում էր...

Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը գործում է նույն սկզբունքներով, այն է` սպասել հակամարտության սուր փուլին, իսկ հետո, աջակցելով հաղթողին, բռնել նրա կողմը։ Այնուամենայնիվ, աշխարհում ներկայիս լարված քաղաքական իրավիճակը, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև Ուկրաինայի տարածքում շարունակվող զինված հակամարտությունը ստիպում է թուրքերին նահանջել հաստատուն դարձած դիրքորոշումից, սովորական մեթոդներից և  վերջնականապես որոշել, թե ո՞ւմ կողմից են։

Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած սկանդալը, երբ ուկրաինական ռեժիմի անվանական (բայց ոչ լեգիտիմ) ղեկավարը ստորաբար հեռացվեց բարձր մակարդակի բանակցություններից, որոնք հազիվ էին սկսվել, թուրքական լրատվամիջոցները կոչեցին «Եվրոպայի մղձավանջ»: Կիևին նոր զենք և ֆինանսական աջակցություն տրամադրելուց հրաժարվելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը բարդ ​​դրության մեջ է դնում Ռուսաստանի հետ առճակատումը շարունակելու պատրաստ եվրոպացիներին։ Թուրքական մամուլն արդեն գնահատում է, թե որքա՞ն ժամանակ կարող են ուկրաինական զորքերը դիմանալ առանց ԱՄՆ-ի օգնության։ Մի ընդարձակ մեջբերում թուրքական հրապարակումներից մեկից. «The Washington Post-ի և The Wall Street Journal-ի տվյալներով Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերն ամբողջությամբ կամ ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա կարող է կասեցվել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող մոտ չորս միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, որը ներառում է ռադիոտեղորոշիչ համակարգեր, ռազմական տեխնիկա, հրետանային զինամթերք, փոքր զենքերը, հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտավարական հրթիռներ: Համաշխարհային տնտեսագիտության Քիլի ինստիտուտի տվյալներով, որը հիմնված է Գերմանիայում, պատերազմի սկսվելուց հետո երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել 64 միլիարդ եվրո ռազմական և 50 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն: Բացի այդ, Վաշինգտոնը ստանձնել է լոգիստիկ աջակցությունը եվրոպական երկրներից Ուկրաինային զենք մատակարարելու համար, ռազմական տեխնիկայի սպասարկում և աջակցությունը ուկրաինական հետախուզությանը: Եթե ​​եվրոպական երկրներին չհաջողվի փակել այդ բացը, ապա, ըստ առկա գնահատականների, ուկրաինական բանակը  իր ունեցած զինամթերքով ու սպառազինությամբ կկարողանա կռվել մոտ վեց ամիս»։

Սակայն, չնայած իրավիճակի լրջությանը, թուրքական իշխանությունները դեռ պատրաստ չեն հրաժարվել իրենց սովորական մեթոդներից ու սցենարներից։ Հյուսիսային Կիպրոսի ամենահայտնի առցանց պորտալը՝ Kıbrıs Postası-ը (Կիպրոսի այդ հատվածը օկուպացված է Թուրքիայի կողմից և գտնվում է նրա իրավասության ներքո) հայտարարել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը. «Թուրքիան պատերազմի սկզբից լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ էլ։ Այսինքն ռազմական աջակցություն է ցուցաբերում Կիևին, բայց հրաժարվում է միանալ Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին»:

 «Թուրքիան, որը անցյալ տարվանից պահանջում է հրադադարի համաձայնագիր, ողջունել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախաձեռնությունը։ Սակայն այս նախաձեռնությունը խափանվել է Վաշինգտոնում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև բանավոր վիճաբանության արդյունքում։ Ինչպես հաղորդում է Asharq Al-Awsat հրատարակությունը` վկայակոչելով Reuters-ին, թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը կառաջարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններ անցկացնել Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ թուրքական տարածքում»,- հավելում է հրատարակությունը։

Փաստորեն, Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է մնալ պատերազմող կողմերի «հաշտեցնողի» հարմարավետ դիրքում և լավ հարաբերություններ պահպանել հակամարտող բոլոր կողմերի հետ։ Բայց դժվար թե նրանք կարողանան այդ դիրքում երկար հավասարակշռել։

Միայն մեկ օրինակ: Թուրքական բոլոր լրատվամիջոցները գրում էին «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Անկարայում որոշ շփումների մասին»։ Վերոհիշյալ «շփումը» հավասարազոր էր ՌԴ ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ, որի ընթացքում Լավրովն իր գործընկերոջը պատմել էր «Թուրքական հոսք» գազատարի վրա Ուկրաինայի վերջին հարձակման մասին: Պարզ ասած, Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարման գլխավոր հանգույց դառնալու թուրքերի երազանքը կարող էր (և դեռ կարող է) փլուզվել Ուկրաինայի զինված ուժերի կրակի պատճառով…:

Ժամանակն է, որ թուրք կառավարիչները մտածեն այն մասին, թե արդյո՞ք նրանց համար չափազանց թանկ չի լինի ագոնիայի մեջ գտնվող Զելենսկու կլիկային և նրա եվրոպացի հանցակիցներին աջակցության շարունակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված