Ուշագրավ դեպք Սյունիքում. Բնակիչները բրոնզեդարյան շրջանի գտածոներ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կապանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Կապանի երկու բնակիչներ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքում հնագիտական իրեր են հայտնաբերել:
Նրանք հայտնաբերել են մասնավորապես, բրոնզեդարյան շրջանի մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ եւ այլն, ընդհանուր թվով 191 նմուշ:
Երբ այս մասին հայտնի է դարձել տեղի ոստիկանությանը, քաղաքացիներին հրավիրել են բաժին: Նրանք ոստիկանությանն են հանձնել իրերը` վստահեցնելով, որ իրենք են Եղվարդ գյուղի տարածքից քանդել ու հայտնաբերել իրերը:
Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: